Թանկացումների նոր ալիք է սպասվում․ գազի գնի բարձրացման հետքերով
«Ժողովուրդ» 2երթը գրում է․ «Հայաստանում կթանկանա ոչ միայն կաթնամթերքը, խմիչքը, պահածոները, այլեւ գյուղմթերքը: Պատճառը հուլիսի 19-ից սպասվող գազի գնի բարձրացումն է:
Նման որոշում երեկ կայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը քննարկում էր հայաստանյան սպառողներին մատակարարվող գազի սակագները վերանայելու վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հայցը: Օրինակ՝ ջերմոցային տնտեսությունները ջեռուցման սեզոնին՝ նոյեմբերի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, կվճարեն 1000 խմ-ի դիմաց 224 դոլար՝ ներկայիս 212-ի փոխարեն: Նույն սակագինը կգործի նաեւ պահածոների, խմիչքի եւ կաթնամթերքի արտադրության ոլորտի ձեռնարկությունների համար, բայց արդեն ամբողջ տարվա կտրվածքով:
Նշենք, որ Հայաստանի համար գազի գնի փոփոխությունը լուրջ խնդիրներ կառաջացնի. այն բացասական կազդի տնտեսվարող սուբյեկտների վրա, կհանգեցի թանկացումների թե՛ բեռնափոխադրումների ոլորտում, թե՛ արտադրություններում, որտեղ կիրառվում է գազը: Օրինակ՝ ջերմոցատեր Գագիկ Բաբախանյանին, որը 1400 քմ ջերմոց ունի, խիստ զայրացրել է գազի գնի բարձրացումը. «Ես անընդհատ այդ մասին եմ մտածում, չգիտեմ՝ զայրույթս ինչպես մեղմեմ, առանց այն էլ թանկ էր, սպառածի դիմաց մի կերպ ենք վճարում:
Ճգնաժամային վիճակ է ստեղծվելու: Ես արդեն մտածում եմ չզբաղվել լոլիկի մշակությամբ. ավելի լավ է չմշակես, որովհետեւ վնասով ենք դուրս գալիս: Այս տարի էլ վատ սկսվեց՝ արտակարգ դրություն, ամբողջ աշխարհում ճգնաժամ. մարդիկ չեն աշխատել, գնողունակ չեն, տներից չեն կարողացել դուրս գալ, փակ են նաեւ ռեստորանները, հանրային սննդի այլ օբյեկտներ, որոնք լոլիկի սպառողներից են, չենք կարողացել իրացնել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...