Արարատ Միրզոյանը նամակ է հղել Եվրոպական խորհրդարանի նախագահին
Եվրոպական խորհրդարանի 3 պատգամավորների ընդգծված ադրբեջանամետ հայտարարության վերաբերյալ նամակ եմ հղել Եվրոպական խորհդարանի նախագահ Դավիդ Սասոլիին։
Մեջբերում եմ մի փոքրիկ հատված․ «Այդ հայտարարությունն առավել անընդունելի է՝ հաշվի առնելով այս ժամանակահատվածը, երբ Ադրբեջանական Հանրապետության նախագահը և պաշտպանության նախարարը սպառնում են նոր պատերազմ սկսել:
Հատկանշական է, որ նմանօրինակ հայտարարությունները ԵՄ պատգամավորների կողմից կարող են օգտագործվել Ադրբեջանի հակաժողովրդավարական և ռազմատենչ պաշտոնյաների կողմից որպես ռազմական ուժի կիրառման և Արցախի բնակչության նկատմամբ ագրեսիայի սանձազերծման հավանություն:
Հավելեմ, որ մենք անհանգստացած ենք Հայաստանի մասին համազեկուցող Բաշեսկուի կեցվածքով, ով հայտնի է Ադրբեջանի ղեկավարության հետ իր մտերիմ կապերով և անցյալում հանդես է եկել Ռումինիայում բնակվող հայերի մասին հակասական դիտարկումներով: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ Տրայան Բաշեսկուն անկարող է գտնվել հրաժարվել իր՝ նախկինում ունեցած առնչություններից և բարեխիղճ ու ներառական մոտեցում ցուցաբերել իր ներկայիս պարտականություններին»։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...