«Գազպրոմ Արմենիան» 1000 աշխատակիցների կկրճատի
Մոտ ժամանակներս կկրճատվեն «Գազպրոմ Արմենիա»-ի 1000 աշխատակիցներ: Այս մասին հայտարարեց ընկերության գործադիր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը:
Նրա խոսքով՝ կրճատումների տակ է հայտնվում ամբողջ ապարատը, այդ թվում նաեւ վարորդները:
«Ես առաջարկել եմ կրճատել իմ աշխատավարձը: Բացի այդ, պատրաստվում եմ կրճատել ղեկավար կազմի՝ 10 մարդու, աշխատավարձերը»,-հավելեց նա:
Նշենք, որ սպառողներին վաճառվող գազի միջին գինը, ըստ ՀԾԿՀ առաջարկի, նախատեսված է 266,71 դոլարի չափով, ներառյալ՝ 44,45 դոլար ԱԱՀ-ն, Ռուսաստանից գազի ներմուծման ծախսերը՝ 165 դոլար, սահմանից սպառողին գազի մատակարարման ծախսերը՝ 9,37 դոլար, ընկերության մարժան՝ 47,89 դոլար:
Հանձնաժողովի բաժանորդ ռեզիդենտների համար թողնել անփոփոխ՝ 1000 խորանարդ մետրի համար 139 հազար դրամ, իսկ սոցիալապես խոցելի խմբերի համար՝ 100 հազար դրամ:
Ջերմային տնտեսությունների համար գազի սակագինն առաջարկվում է բարձրացնել 212-ից 224 դոլար: Ջերմային էլեկտրակայաններում վաճառվող բնական գազի գինը մնում է նույնը՝ 139 հազար դրամ: Ամսական ավելի քան 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործած սպառողների համար գինը կսահմանվի 255,91 դոլարի չափով:
Որոշումն ուժի մեջ է մտնում հունիսի 19-ից, ջերմաէլեկտրացենտրալների համար՝ օգոստոսի 1-ից:
Հունիսի 19-ին «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել է հավելյալ քննարկումներ անցկացնել եւ սակագինը բարձրացնել մինչեւ 275 դոլար:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...