Եթե ՍԴ-ն ճանաչի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող, քրգործը անհպաղ ենթակա է կարճման. Խուդոյան
Քանի որ ՍԴ-ն ստացել է ՄԻԵԴ-ի եւ Վանետեիկի հանձնաժողովի կարծիքները, դա նշանակում է, որ վարույթը Հայաստանի ՍԴ-ում վերսկսվելու է: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը:
Պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն էլ նշեց. «Ոչ միայն Վենետիկի հանձնաժողովն է արձանագրել, որ այդ եզրույթը մեզ հասկանալի չէ, հավանաբար թարգմանական սխալ է, մեր բոլոր ատյաններում դատական գործընթացների ընթացքում խնդրել ենք որեւ դատախազի, դատավորի, եթե մենք սխալ ենք, մեկնաբանել, թե դա ինչ է նշանակում: Առ այսօր որեւէ պաշտոնատար անձ չի կարողացել դա անել: Խոսքը հոդվածի սահմանման մասին, որտեղ նշվում է «Սահմանադրության այսինչ նորմերը փաստացի դադարեցնելը»: մեկնաբանությունը հետեւյալն է՝ Սահմանադրության 1-6 հոդվածների խախտումը ենթադրում է դրանց տապալում: Սակայն այդ մեկնաբանությունը չի կարող համարվել պատշաճ, որովհետեւ ցանկացած պաշտոնյա եթե լիազորությունների չարաշահում կատարի, նա խախտում է այդ հոդվածներից մեկը»,-ընդգծեց Խուդոոյանը:
Հարցին, թե եթե ՍԴ որոշում կայացնի հօգուտ Քոչարյանի, դա դատարանի համար ունենալու է խորհրդատվական բնո՞ւյթ, Խուդոյանը պատասխանեց. «Քանի որ մենք չենք կարող կանխատեսել, թե ինչ որոշում է կայացնելու ՍԴ-ն, չենք կարող նաեւ գնահատական տալ: Եթե ՍԴ-ն ճանաչի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող, քրեական գործը անհպաղ ենթակա է կարճման: Վենետիկի հանձնաժողովը արձանագրել է այնպիսի սկզբունքներ, որոնց կիրառումը ՍԴ կողմից կարող է հանգեցնել հոդվածի հակասահմանադրական ճանաչելու»:
Իրհերթին Արամ Վարդեւանյանն ասաց. «Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ միջազգային փորձից ելնելով ինքնին սահմանադրական տապալում հոդվածի տապալում հոդվածի տիրույթում չի կարող գտնվել Սահմանադրության պարզապես խախտումը: Վենետիկի հանձնաժողովը արձանագրել է, որ Սահմանադրության խախտումը չի կարող համարվել ինքնին սահմանադրական կարգի տապալում: Քրեական օրենսգրիք հետ կապված ՍԴ որոշումները հենց ՍԴ մասին օրենքով ունեն ուրիշ ռեժիմ: Այդ դեպքում դա լինում է մեխանիկորեն»:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...