Խստորեն դատապարտում եմ դատավորի ընտանիքը թիրախավորելը և սպառնալիքներ հնչեցնելը. Ռուբեն Վարդազարյանը՝ Քոչարյանին գրավով ազատած դատավորի մասին
Այն, ինչ կատարվում է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի և նրա ընտանիքի շուրջ, խիստ մտահոգիչ է: Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։
Նա նշել է, որ Բարձրագույն դատական խորհուրդն իր պաշտոնական դիրքորոշումը դեռ կհայտնի:
«Բայց մինչ այդ, ցանկանում եմ իմ անձնական դիրքորոշումը հայտնել՝ որպես ՀՀ քաղաքացի, իրավաբան, և ուղղակի մարդ: Միշտ կողմնակից եմ եղել առողջ և կառուցողական քննադատությանը ցանկացած հարթակում, սակայն բացասական եմ վերաբերվում ատելության խոսքին, հայհոյանքներին, որոնք տեղ են գտել մամուլում և սոցիալական ցանցերում: Խստորեն դատապարտում եմ դատավորի ընտանիքը թիրախավորելը և սպառնալիքներ հնչեցնելը նրանց հասցեին: Աստված մի՛ արասցե նման սպառնալիքներն իրականություն դառնան: Բացի անձնական ողբերգությունից դրանք աղետալի կլինեն ոչ միայն դատական իշխանության համար, այլև կխարխլեն մարդկային առողջ փոխհարաբերությունները և վտանգի տակ կդնեն երկրի իրավական անվտանգությունը»,-ասել է Ռուբեն Վարդազարյանը։
Նախօրեին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, որոշում կայացրեց, ըստ որի՝ Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը 2 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։ Երկրորդ նախագահը դեռ գտնվում է հիվանդանոցում, գրավի գումարը պետք է վճարվի երկու օրվա ընթացքում։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...