ԱՄՆ-ի եւ Չինաստանի տնտեսությունների «անջատման» տարբերակը դեռեւս սեղանին է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի տնտեսությունների «անջատման» տարբերակը դեռեւս սեղանին է, փոխանցում է The Hill-ը:
Անջատման տակ նկատի է առնվում երկու երկրների փոխկապակցված տնտեսությունների եւ մատակարարումների շղթաների անջատումը, ինչը կհանգեցնի լուրջ տնտեսական վերակառուցման:
«Անկասկած, ԱՄՆ-ն պահպանում է քաղաքական տարբերակը՝ տարբեր պայմաններում Չինաստանից ամբողջությամբ անջատվելու համար»,- թվիթերյան իր էջում նշել է Թրամփը:
ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհիզերն ավելի վաղ ցուցմունքներ էր տվել Ներկայացուցիչների պալատի ճանապարհների եւ միջոցների հարցերով կոմիտեում՝ նշելով, որ ինքը հնարավոր չի համարում ամբողջական անջատումը, չնայած հանդես է գալիս Միացյալ Նահանգներում մատակարարումների շղթաների վերադարձման օգտին:
«Կարծո՞ւմ եմ արդյոք, որ դուք կարող եք Միացյալ Նահանգների տնտեսությունն անջատել Չինաստանի տնտեսությունից: Ոչ: Կարծում եմ, որ դա քաղաքականության տարբերակ կլիներ շատ տարիներ առաջ: Չեմ կարծում, որ այդ քաղաքականությունն այս փուլում ողջամիտ է»,- ասել էր նա:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...