Տավարի եւ խոզի մսի արտադրության ծավալները նվազել են
«Ժողովուրդ» թերթը գրրում է․ «Հայաստանում անասնագլխաքանակն ավելացել է: Եթե 2017 թվականին խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 655 հազար 800, 2018-ին այն դարձել է 590 հազար 600, 2019-ին՝ 571 հազար 861, իսկ 2020-ին՝ 579 հազար 256: Մասնագետների խոսքերով՝ անասնագլխաքանակն ավելացել է վերջին երեք տարում՝ անասնաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրերի շնորհիվ, ըստ որի՝ ֆերմերներին վարկային միջոցներ են տրամադրվում տոհմային կենդանիներ ներկրելու համար: Արձանագրենք, որ մեր հանրապետությունում անասնագլխաքանակը թեեւ, 2019 թվականի համեմատ, 2020-ին ավելացել է, սակայն 2018 եւ 2017 թվականների համեմատ՝ այն զգալի պակասել է: Մյուս կողմից պակասել են տավարի, խոզի եւ ոչխարի մսի արտադրության ծավալները:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալները 0.6 տոկոսով ավելացել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի հաշվետվություններից պարզ է դառնում, որ չնչին աճը թռչնամսի արտադրության ծավալների ավելացման հաշվին է (թռչնամսի արտադրության ծավալները աճել են 14.6 տոկոսով): Փոխարենը նվազել են տավարի եւ խոզի մսի արտադրության ծավալները 5.1 տոկոսով, իսկ ոչխարի մսի արտադրության ծավալները պակասել են 4.6 տոկոսով: Ասել է թե՝ անգամ պետական աջակցության ծրագրերը դրական ազդեցություն չեն ունեցել մսամթերքի արտադրության ծավալների վրա»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...