«Ի՞նչն ենք սխալ անում» հարցի հանրային պատասխանը
«Փաստ» թերթը գրում է. «Արդեն որերորդ անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով քաղաքացիների կողմից դիմակ չկրելու, հակահամաճարակային պայքարում հպարտ քաղաքացիների «անպատասխանատվության» մասին, հարցնում է.
«Ի՞նչն ենք սխալ անում»: Ի՞նչ եք կարծում՝ այս արտաքուստ հռետորական հարցին ինչպե՞ս են պատասխանում նույն քաղաքացիները: Առավելապես այսպես՝ «ամեն ինչ»:
Ընդ որում, շատ հաճախ մարդիկ նաև բազմաթիվ կետերով տալիս են այդ «ամեն ինչ»-ի բացվածքը՝ ի սկզբանե իշխանությունների կողմից կորոնավիրուսին անլուրջ վերաբերվելուց, քափուքրտինք մտած ՍԴ յոթ դատավոր փոխելու հարցով քարոզարշավ անելուց, կարանտինային շրջանում խիստ հսկողություն չսահմանելուց մինչև հակաճգնաժամային կառավարման անկարողություն ու օրումեջ կարծիքներ փոխելու գործելաոճ:
Ընդ որում, վերջինիս ևս մեկ ցայտուն օրինակ էր առողջապահության նախարարի հայտարարությունը, թե «կոչ եմ անում կտորի դիմակներ չկրել», այն դեպքում, երբ ընդամենը երկու շաբաթ առաջ ասում էին, թե կարող եք տանը պատրաստված դիմակներ կրել, թեկուզ... շարֆեր:
Եվ ամենակարևորը, հանրության արձագանքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հասարակության մեջ իշխանության և մասնավորաբար Փաշինյանի խոսքն այլևս նախկին կշիռը չունի: Երևի թե ժամանակն է, որպեսզի մարդկանց նման կոչերով դիմի ոչ թե Փաշինյանը, այլ հասարակության կողմից վստահություն վայելող մասնագետներ, մտավորականներ, որպեսզի իրապես բոլորով պահպանենք անհրաժեշտ կանոնները՝ ոչ թե իշխանությունների համար, այլ մեզ համար, մեր ընտանիքների համար, մեր ծնողների համար:
Հակառակ դեպքում իսկապես գնալով ծանր վիճակում ենք հայտնվում: Մասնավորաբար, երեկվա դրությամբ 1 մլն բնակչության հաշվով վարակվածների թվով աշխարհի 251 երկրների շարքում 14-րդ տեղում էինք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...