Դոնալդ Տուսկը պետք է ավելի զուսպ լինի. նա Հայաստանը տեսնում է Սերժ Սարգսյանի աչքերով. Ալեն Սիմոնյան
Դոնալդ Տուսկի հայտարարությունը եղել է մի քանի երկրների համատեքստում, նաեւ Վրաստանի եւ Ուկրաինայի հետ կապված: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը հայտնարարել է, որ ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով եւ կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից։
«Ես դա կապում եմ այն չգրված կանոնի հետ, որ ԵԺԿ ղեկավարը մշտապես պաշտպանում է իրենց խմբին անդամակցող կուսակցությունների ներկայացուցիչներին, այդ թվում նաեւ Սերժ Սարգսյանին: Ես կարծում եմ՝ պարոն Տուսկը պետք է ավելի զուսպ լինի եւ չխառնվի ՀՀ ժողովրդի գործերին: Սերժ Սարգսյանի պաշտպանությամբ զբաղվելու համար, կարծում եմ, որ կան ավելի պատշաճ եւ ավելի մասնագիտացված անձինք»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Հարցին, թե արդյոք Դոնալդ Տուսկը գնահատականներ է հնչեցրել Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանի ներքաղաքական կյանքի վերաբերյալ գնահատականներից ելնելով, ԱԺ փոխխոսնակն պատասխանեց. «Ես կարծում եմ, որ պարոն Տուսկը Հայաստանը տեսնում է Սերժ Սարգսյանի աչքերով, որը իրականությունից կտրված աչքեր են, որը արդարադատությանը սպասող աչքեր են, որը ՀՀ քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության հետ արդեն շատ շուտվանից, նաեւ հեղափոխությունից առաջ ոչ մի կապ չունեն եւ չեն կարող ունենալ»:
Հարցին, թե արդյոք ՀՀ իշխանությանը չի անհանգստացնում նախկին իշխանությունների ակտիվ համագործակցությունը եվրոպական կառույցների հետ, նա արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ կուսակցությունների միավորման ղեկավարի հայտարարությունը կարող ենք համարել եվրոպական կառույցների քննադատություն: Ես արդեն ասացի, թե դա ինչով է պայմանավորված: Ես կարծում եմ, որ միջազգային կառույցներին հղում անելիս մենք կարող ենք ավելի լուրջ, ավելի հեղինակավոր եւ ավելի համապարփակ տեսարան ներկայացնող զեկույցների եւ արձագանքների հղումներ անենք, որոնք կտրուկ աճ են արձանագրում Հայաստանում թե ժողովրդավարության, թե մամուլի ազատության, թե մնացած բոլոր առումներով: Օրինակ, երեկ եղել է Վենետիկի հանձնաժողովի ղեկավարի հայտարարությունը, որը շատ խոսուն է ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացների մասին, բայց որի մասին անցյալի ներկայացուցիչներին սպասարկող լրատվամիջոցները շատ քիչ են խոսում: Մենք ավելի շատ պետք է հղում անենք նման հայտարարություններին»:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...