Դատավոր Ազարյանի նկատմամբ իրականացվում են նաեւ մանկապատանեկան հետապնդումներ. Ռուբեն Մելիքյան
Իմ պատկերացմամբ, դատավոր Ազարյանի նկատմամբ իրականացվող այս կարգապահական վարույթն իրենից ներկայացնում է քաղաքական իշխանությունների կողմից հետապնդում։ Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին , ԲԴԽ-ի բակում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նշենք, որ Ռուբեն Մելիքյանը ԲԴԽ-ի բակում է՝ ի աջակցություն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի։
Նշնք, որ այսօր ԲԴԽ-ն քննում էդատավոր Ազարյանի կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը։
«Դա պայմանավորված է, ըստ քաղաքական իշխանությունների կարծիքով, ոչ այնքան ընդունելի գործունեության հետ»,- ասաց իրավապաշտպանը։
Հարցին՝ արդյոք քաղաքական իշխանությունն իրավունք չունի՞ մտածելու, որ դատավոր Ազարյանը կողմնակալություն ունի, քանի որ 2018 թվականի օգոստոս ամսին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում է կայացրել, Մելիքյանը պատասխանեց.
«Դատավոր Ալեքսանդր Ազարյանը տասնամյակից ավելի իրականացնում է գործունեություն, որին ծանոթ են փաստաբանները, իրավաբանները։ Իրականացնում է գործունեություն, որը մենք՝ իրավաբանական համայնքը, գնահատում ենք որպես ամբողջություն, որպես արդարադատ գործունեություն։ Վերջին շրջանում այնքան առերեւույթ ու ակնհայտ են տարբեր բնույթի հետապնդումները. թե քաղաքական դաշտում, թե ոչ քաղաքական դաշտում։ Փաստն այն է, որ քաղաքական իշխանություններն իրականացնում են իրենց մոտեցումներից տարբերվող մարդկանց նկատմամբ, առաջին հերթին պաշտոնյաների նկատմամբ, դատական իշխանության եւ այլ տեսակի հետապնդումներ։ Այնպիսի հետապնդումներ, որոնք իրենց ձեռքը հասնում է։ Իրականացվում են նաեւ մանկապատանեկան հետապնդումներ»։
Հարցին՝ արդյոք ԲԴԽ-ն պե՞տք է պաշտպանի դատավորներին քաղաքական հարձակումներից, իրավապաշտպանն ասաց. «Միանշանակ, ԲԴԽ-ն պետք է պաշտպանի քաղաքական հենքով պայմանավորված հետապդնումներից։ Օրինակ՝ ինչ-որ քաղաքական բովանդակություն ունեցող գործով կայացվում է տարբեր տեսակի որոշումներ, որոնցից ԲԴԽ-ն պետք է պաշտպանի։ ԲԴԽ-ի սուրբ առաքելությունն է նաեւ դատավորներին պաշտպանելը»։
Հարցին՝ արդյոք ԲԴԽ-ին կաշկանդող հանգամանք չկա՞ այն մասով, որ մի կողմում ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորն է, մյուս կողմում ՀՔԾ պետն ու Արդարադատության նախարարը, Մելիքյանն ասաց. «Այս պահին կդրսեւորեմ զսպվածություն եւ ինստիտուցիոնալ հարգանք ԲԴԽ-ի նկատմամբ՝ հույս ունենալով, որ այս անգամ ԲԴԽ-ի անդամները կդրսեւորեն իրենց ըստ արժանագույնի»։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...