Օձերն ու մողեսները մարդկանց սննդակարգում են հայտնվել 15 հազար տարի առաջ
Իսրայելի հյուսիսում բնակված մարդիկ շուրջ 15 հազար տարի առաջ սնունդի մեջ գործածել են օձեր եւ մողեսներ: The Times of Israel պարբերականը հայտնում է, որ այս հայտնագործությունը կատարել են Հայֆայի համալսարանի աշխատակիցները, որոնք Կարմել լեռան շրջանում կատարած պեղումների արդյունքներով հայտնաբերել են մարդկային սննդակարգում սողունների առկայության ապացույցներ:
Կարմել լեռից ոչ հեռու կա հնագիտական տեղամաս՝ Էլ Վադ անվամբ, որն արդեն բավական վաղուց առաջացնում է հետազոտողների հետաքրքրությունը: Այստեղ կատարված նոր պեղումներով հայտնաբերվել են մեծ քանակությամբ մողեսների եւ օձերի մնացորդներ, որոնց, ամենայն հավանականությամբ, սնունդի մեջ են գործածել նատուֆինյան մշակույթի ներկայացուցիչները:
Գիտնական Ռեուվեն Յեշուրունը նշել է, թե ընդունված է համարել, որ նատուֆինյան մշակույթը Կարմել լեռան ստորոտին առաջացել է շուրջ 15 հազար տարի առաջ: Խոսքը զարգացած մշակույթի մասին է, որին հատկանշական էր այն ժամանակներում բավական առաջավոր նստակյաց ապրելակերպը:
«Պատմական աղբյուրները վկայում են, որ օձերին սնունդի մեջ գործածել են միջնադարյան մարդիկ, բայց եթե տեղափոխվենք մարդկության պատմության ավելի վաղ ժամանակներ, ապա այս կապակցությամբ ոչ մի տվյալ չկա: Մեր հայտնագործությունը ցույց է տալիս, որ օձերին եւ մողեսներին կերել են նույնիսկ 15 հազար տարի առաջ: Մեզ նույնիսկ հաջողվել է պարզել որոշ սողուների տեսակային պատկանելությունը, որոնք օգտագործվել են սնունդի մեջ՝ դրանք են, օրինակ, մողեսային օձ Մոնպելյեն եւ սովորական իժը»,- նշում են հետազոտողները, փոխանցում է Planet- today-ը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...