Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ում խոսել է պոպուլիզմի վիրուսով ախտահարված ՀՀ իշխանությունների՝ երկրում ստեղծած վիճակի մասին
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Բրյուսելում անցկացվող Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության առաջնորդների տեսակոնֆերանսին` ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի նախագահությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը։
Հեռավար ձևաչափով այս հանդիպմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Արևելյան գործընկերության երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող մի շարք երկրների և կառավարությունների ղեկավարներ, ԵԺԿ անդամ երկրների ընդդիմության առաջնորդները, ինչպես նաև ԵԺԿ ղեկավար կազմի, Արևելյան գործընկերության երկրների, Եվրանեսթի և Եվրախորհրդարանի ներկայացուցիչներ:
Նախագահ Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության ու անվտանգության կարևորագույն մի շարք հարցերի: Սերժ Սարգսյանը խոսել է ինչպես կորոնավիրուսի համավարակի պայմաններում երկրում առողջապահական, սոցիալ-տնտեսական խիստ մտահոգիչ իրավիճակի, այնպես էլ չափազանց վտանգավոր մեկ այլ՝ պոպուլիզմի քաղաքական վիրուսով ախտահարված Հայաստանի իշխանությունների ապաշնորհ կառավարման արդյունքում երկրում ստեղծված ներքաղաքական վիճակի մասին:
Նա գործընկերներին հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վերջին զարգացումները, որոնց երեկ հրապարակած հայտարարության մեջ խստորեն դատապարտել է իր գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մամինը:
Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգին և այդ համատեքստում` Եվրամիության և Հայաստանի միջև դեռևս 2017 թվականին ստորագրված՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման ընթացքին` ցավով նշելով, որ այս ուղղությամբ ևս Հայաստանի նոր կառավարության ջանքերը բավարար արդյունավետ չեն:
Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցների հետ խոսել է Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման խնդիրների, առկա մարտահրավերների մասին, իր մտահոգությունը հայտնել Ադրբեջանի կողմից համավարակի ընթացքում հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը հորդորել է գործընկերներին` անվերապահ պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման մոտեցումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մի քանի անգամ ազդարարված հիմնարար սկզբունքների հիման վրա:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...