Независимая газета. Օլիգարխը Փաշինյանին կառավարման համար ընդամենը երեք ամիս է «տվել»
Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականի հոդվածագիր Յուրի Սիմոնյանը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:
Հեղինակը հիշեցնում է, որ ԱԺ 87 պատգամավոր ընդդիմադիր կուսակցության ղեկավարին զրկել է անձեռնմխելիության իրավունքից:
Սիմոնյանը նկատում է, որ օլիգարխին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը քննարկվել է նրա աջակիցների կողմից փողոցային բողոքի ակցիաների իրականացման ֆոնին:
«Նրանք հիմնականում օլիգարխի ձեռնակությունների աշխատողներն էին: Կեսօրին Երևանի ոստիկանությունը բերման էր ենթարկել արդեն հարյուրից ավելի մարդու, այդ թվում՝ հայտնի մարզիկների: Խոսքը, մասնավորապես, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի չեմպիոն Ռոման Ամոյանի մասին է»,-գրում է հեղինակը՝ բողոքի ակցիային մարզիկների մասնակցությունը բացատրելով նրանով, որ Ծառուկյանն Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է և, բացի այդ, հաճախ անձամբ է ֆինանսավորում մարզիկների մասնակցությունը տարբեր մրցումներին:
Սիմոնյանը նշում է, որ մինչ Ծառուկյանի աջակիցներն աղմկում էին փողոցում, նա, ելույթ ունելով ԱԺ ամբիոնից, ևս մեկ անգամ հայտարարել է, որ «կառավարությունն ամբողջական կազմով ձախողել է և հանուն Հայաստանի ներկայի ու ապագայի պետք է ամբողջական կազմով հրաժարական տա»:
«Այսպիսով՝ նա կրկնեց իր այն հայտարարությունը, որից էլ սկսվեցին բոլոր խնդիրները»,-գրում է հեղինակը՝ ուշադրություն դարձնելով Ծառուկյանի ելույթի այն հատվածին, որում նա գործող իշխանությանն ընդամենը «երկու-երեք ամիս» ժամանակ է տվել:
«Չի կարելի երկիրը կառավարել Facebook-ի, դրա ֆեյքերի և հատուկ վարձված մարդկանց կողմից արվող գրառումների միջոցով: Պետք է քայլ անել դեպի իրական կյանք ու տեսնել՝ ինչ է կատարվում, ինչպես է ժողովուրդն ապրում: Երկու տարի առաջ խոստումներ են տրվել և ոչինչ չի արվել, իսկ եղածն էլ քանդվել է», –ասել է Ծառուկյանը՝ հավելելով, որ գործող իշխանություններին երկու-երեք ամիս է մնացել:
Այնուհետև Սիմոնյանը մեջբերում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ քաղաքագետ Անդրանիկ Թևանյանի տեսակետը, ըստ որի՝ «2018թ. օլիգարխիկ ռեժիմին փոխարինելու եկած ամբոխի կամ փողոցի իշխանությունը հարստանալու խնդիր ունի և դրան խանգարում է խոշոր կապիտալը»: Թևանյանի կարծիքով՝ Ծառուկյանի դեմ հարձակումն ուղղված է մասնավոր կապիտալի գրավմանը:
«Իշխանությունները փորձում են վերաբաշխել կապիտալը՝ դա որակելով որպես կոռուպցիայի դեմ պայքար: Փաշինյանը հանրային ցնցումների է գնում հանուն կապիտալի կուտակման, ինչը կարող է տարածքների և նույնիսկ պետականության կորստի հանգեցնել»,-ասել է քաղաքագետը:
Թևանյանի կարծիքով, եթե «Փաշինյանին հաջողվի խոշոր կապիտալի հախից գալ, ապա նա անցում կկատարի միջինին և մանրին: Աղքատները կսկսեն ավելի վատ ապրել և կկերակրվեն սոս անընդմեջ «լայվերով»»:
Հոդվածագիրն այս թեմայով զրուցել է վերլուծաբան Բորիս Նավասարդյանի հետ: Վերջինս նկատել է, որ Ծառուկյանի դեմ պաշտոնապես մեղադրանքների առաջադրմանը նախորդել էր նրա մասնակցությունն ընդդիմության կոնսոլիդացման գործընթացում:
«Այսպիսի մարտավարությունը Փաշինյանին և իր աջակիցներին անվիճելի հաջողություն կբերեր մեկուկես-երկու տարի առաջ, երբ նա ուներ հանրության ահռելի զանգվածի աջակցությունը: Իսկ այժմ Ծառուկյանի դեմ գործողությունների վերաբերյալ գնահատականները ոչ միանշանակ են: Ոմանք դա մեկնաբանում են որպես երկար սպասված վճռակության դրսևորում և հին համակարգի դեմ պայքարում անզիջում դիրքորոշում, մինչդեռ քաղաքացիների մյուս մասն էլ, որը նույնիսկ չի էլ համակրում Ծառուկյանին, տեղի ունեցածը գնահատում է իշխող քաղաքական ուժի իշխանության պահպանման նպատակով պետական ճնշումների ուժեղացում», պարբերականի հետ զրույցում ասել է Նավասարդյանը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...