Կուսակցություններ կան, որոնց հետ արդեն հստակ ձեռք ենք բերել պայմանավորվածություններ. Դա լինելու է կորիզը. Էնֆիաջյան
Կուսակցություններ կան, որոնց հետ արդեն հստակ ձեռք ենք բերել պայմանավորվածություններ: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ հավելելով, որ խոսքը «Հայրենիք» ՀՅԴ եւ «Մեկ Հայաստան» կուսակցությունների մասին է:
«Դա լինելու է նախաձեռնող կորիզը, այն կազմը, որը հետագա գործողություններն իրականացնելու է: Բայց կան քաղաքական այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնց հետ մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունենում, քննարկում ենք ստեղծված իրավիճակը: Նրանք նույն կերպ մտահոգված են: Մենք կարծում ենք, որ ընդհանուր եզրեր ունենք նրանց հետ միասնական աշխատելու:
Ուժեր կան, որ հայտարարություններով էլ են հանդես եկել: Օրինակ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը: Մեր արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները մենք արդեն հրապարակայնացրել ենք: Եթե կունենանք որեւէ մի կուսակցության հետ հստակ գործողություններ իրականացնելու, բնականաբար կհրապարակենք»,-ասաց նա:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...