Փաշինյանն ուզում է, որ պատմության մեջ մի Սահմանադրություն էլ իր անունով մնա
«Փաստը» գրում է․
«Իշխանափոխությանը հաջորդած երկու տարվա ընթացքում սահմանադրական հնարավոր փոփոխությունների մասին շատ է խոսվել: Մասնավորապես, իր ելույթներում այս թեման անընդհատ շոշափում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Եվ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ սկզբնական շրջանում Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների թեման կապում էր սուպերվարչապետական համակարգը վերացնելու անհրաժեշտության հետ: Վերջինս կարծում էր, թե Սահմանադրությամբ վարչապետի ձեռքում չափից ավելի շատ լիազորություններ և լծակներ են կուտակված` ի հաշիվ իշխանության այլ մարմինների:
Բայց ժամանակի ընթացքում Փաշինյանը հասկացավ, որ իր կողմից բնորոշված սուպերվարչապետական համակարգը շատ ձեռնտու է իր իշխանության ամրապնդման համար, որից հետո ինքը և իր թիմակիցները սկսեցին կտրուկ հերքել սուպերվարչապետական համակարգի գոյությունը` նշելով, թե ժողովրդավարության պայմաններում սուպերվարչապետական համակարգ գոյություն ունենալ չի կարող:
Սակայն այս հարցում իշխանությունների դիրքորոշման փոփոխությունը էականորեն ազդեց նրանց` Սահմանադրությունը փոփոխությունների անհրաժեշտությունը կապվեց դատական համակարգի բարեփոխումների հետ:
Եվ պատահական չէ, որ դեռևս անցած տարվանից Փաշինյանն ընդգծում էր, թե ՍԴ-ի հարցը լուծելու համար իրենք գնալու են սահմանադրական փոփոխությունների ճանապարհով: Սակայն քանի որ Սահմանադրության փոփոխությունների նոր նախագծի ձևավորումը ժամանակատար գործընթաց է, դրա համար ՍԴ գործող կազմի փոփոխության հարցը Սահմանադրության ընդամենը մեկ դրույթի փոփոխության անվան տակ դրվեց հանրաքվեի:
Բայց ապրիլի 5-ի հանրաքվեի ձախողումից հետո ՍԴ-ն և դատական համակարգը վերակազմավորելու համար հիմնական ճանապարհը մնում է համընդհանուր սահմանադրական փոփոխությունների իրականացումը կամ, այլ կերպ ասած, նոր Սահմանադրությունը:
Թերևս սրանով է պայմանավորված, որ խորացող կորոնավիրուսային ճգնաժամի հաղթահարման հարցերը թողած` վարչապետը մասնակցում է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստին և հայտարարում, թե մեզ նոր Սահմանադրություն է անհրաժեշտ:
Այս ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ կորցրել են իրենց աշխատանքը կամ մնացել են սոցիալական ու առողջապահական խնդիրներին դեմ հանդիման, իսկ վարչապետն այս նեղ իրավիճակում նոր Սահմանադրության թեմա է առաջ մղում, որը հանրությանն այս պահին հետաքրքիր չէ:
Բնական հարց է ծագում` եթե գործող Սահմանադրությունն այդքան անընդունելի էր, ապա ինչու էր Փաշինյանը երկու տարի պաշտոնավարում այդ Սահմանադրության առկայության պայմաններում: Չէ՞ որ կարող էր իշխանությունը վերցնելուց անմիջապես հետո Սահմանադրությունը փոփոխելու նախաձեռնությամբ հանդես գալ:
Ու հետաքրքրական է, որ ներկայիս ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակում Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը դիտարկում է նաև ներդրումների ներգրավման լույսի ներքո:
Վերջինս սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստին ունեցած իր ելույթում օտարերկրյա ներդրումների ներգրավման խնդիրը կապեց նոր Սահմանադրությամբ նախատեսվող դատական համակարգի բարեփոխման հետ:
Բա եթե իշխանությունները գիտեին, որ սահմանադրական փոփոխությունների միջոցով կարող են մեծ ներդրումների հոսք ապահովել, ապա ինչու Փաշինյանն այդ գործընթացը ավելի վաղ չէր նախաձեռնում, որպեսզի զարգացնի տնտեսությունը:
Այս տեսանկյունից մենք ունենք դառը փորձ, որովհետև կար ժամանակ, երբ նա հայտարարում էր, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է տեղի ունենան, քանի որ քաղաքական անորոշություններն արգելակում են մեր տնտեսությունում նոր ներդրումների ներգրավումը, բայց դրանից հետո ևս Հայաստանը շարունակեց մնալ օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունից դուրս: Հիմա ընդհանրապես ամեն ինչ տապալած «քայլողները» որոշել են հերթական մեղավոր գտնել:
Իսկ իրականում Երևի թե Փաշինյանը միայն մեկ նպատակ կարող է ունենալ, որ պատմության մեջ մի Սահմանադրություն էլ իր անունով մնա»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...