«Գլաձոր» ունիվերսալ վարկային կազմակերպությունը Սամվել Ուզունյանից 5 մլն դրամ է պահանջում
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թվականի հունիսի 12-ին Սնանկության դատարան է դիմել «Գլաձոր» ունիվերսալ վարկային կազմակերպությունը եւ հետախուզման մեջ գտնվող, «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանին տանում է հարկադիր սնանկացման: Այս վարկային կազմակերպությունը Ուզունյանից 5 մլն դրամ գումար է պահանջում:
Նկատենք, սակայն, որ սա առաջին դեպքը չէ, եւ նախկինում եւս ցանկացել են հարկադիր սնանկացման տանել, սակայն հարցը հետագայում կարգավորել են: Հիմա դատավորը հետախուզման մեջ է գտնվում, եւ հարկադիր սնանկացումն անխուսափելի է:
Նշենք, որ կաշառակերության մեջ մեղադրվող դատավորը Հայաստանը լքել էր 2019 թվականի դեկտեմբերին: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ նա Հայաստանի սահմանը հատել է «Զվարթնոց» օդակայանով: Հավելենք՝ նախկին դատավոր Ուզունյանը մեղադրվում է շուրջ 51 հազար դոլարի կաշառք ստանալու մեջ։
Ըստ Դատախազության՝ Ուզունյանը 2007-ին, ապա եւ 2014-ին քաղաքացիներից պահանջել եւ տարբեր ժամանակահատվածներում ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ մի դեպքում՝ 13 հազար, մյուս դեպքում՝ 38 հազար դոլար»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...