Ծառուկյանի հարցով ԱԺ նիստից առաջ «Իմ քայլում» խնամքով «աշխատել են» կասկածելի պատգամավորների հետ
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ն հավանություն տվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդություններին։
Ավելի ստույգ, ոչ թե Ազգային ժողովը, այլ միայն Նիկոլ Փաշինյանի խմբակցությունը: Ու թեպետ արտաքուստ խմբակցությունը քվեարկել էր միաձայն, սակայն իրականում բավականին խորքային խնդիրներ են եղել: «Փաստ» թերթի տեղեկություններով, նիստից առաջ խնամքով «աշխատել են» պատգամավորների, հատկապես կասկածելիների հետ, որպեսզի «անակնկալներ չլինեն»: Մեր աղբյուրները պնդում են նաև, որ «Իմ քայլը» խմբակցության մեջ բավականին դժգոհություններ կան, ընդ որում, ոչ միայն այս վերջին օրերի իրադարձությունների հետ կապված:
Մի շարք պատգամավորներ նույնիսկ նեղ շրջապատում քանիցս դժգոհել են, որ ստիպված են սոցցանցերում տարբեր ստատուսներ գրել, նյութեր տարածել, այս կամ այն, մեղմ ասած, տարօրինակ որոշումները հրապարակային պաշտպանել, ինչի համար պարզապես ամաչում են: Ի դեպ, նման դժգոհությունների մասին տեղեկություններ կան ոչ միայն օրենսդիր մարմնի անդամների, այլև գործադիրի մի շարք ներկայացուցիչների առումով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...