Հնարավոր է, որ այդ քայլերը գնալով ավելի բռնի դրսեւորումներ ունենան
«Փաստ» թերթը գրում է. «Ոստիկանական մեքենաներ, ջրցան մեքենա, ոստիկանների հոծ բազմություն, մարզերից Երեւան բերող ճանապարհներին ոստիկանական ուժեղ հսկողություն, արտակարգ դրության քողի ներքո հարյուրավոր քաղաքացիների բերման ենթարկելու փաստեր, ընդ որում՝ շատ դեպքերում բիրտ ու անհամաչափ ուժ գործադրելով: Կարծում եք՝ սա նախկին իշխանության օրոք իրավիճակի նկարագրությո՞ւն է: Ամենեւին. սրանք Նիկոլ Փաշինյանի իշխանության երեկվա ու նախորդ օրվա գործողություններն են: Այն իշխանության, որն ամենօրյա ռեժիմով հայտարարում է, թե ունի ժողովրդի վստահությունը, սակայն ուժային մեթոդներով պաշտպանվում է նույն ժողովրդի բողոքից: Ընդ որում, այն պարագայում, երբ երկրում արտակարգ դրություն է, եւ առանձնապես շատ մեծաքանակ քաղաքացիներ փողոց դուրս չեն եկել:
Ուստի պատահական չէ, որ սոցցանցերում ակտիվ քննարկվում էր, որ եթե այսօր է Փաշինյանը բռնի ուժ կիրառում ժողովրդի, այդ թվում՝ լրագրողների դեմ, դժվար չէ պատկերացնել, թե ինչերի կարող է դիմել, եթե արտակարգ դրություն չլինի ու մարդիկ հազարներով փողոց դուրս գան:
«Փաստի» հետ զրույցում մի քանի քաղաքագետներ նշում էին, թե այդ ամենը վկայում է, որ իշխանությունները մեծապես անհանգստացած են իրենց դիրքերի սասանումից, առավել եւս, որ Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործողությունները գրեթե բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերն ու անհատ գործիչները գնահատել են որպես իրավական գործիքների ու բռնաճնշումների գործադրմամբ քաղաքական հաշվեհարդար:
Ավելին, փորձագետները նաեւ կարծում են, որ հիմա գործ ունենք «ձնծաղիկների» հետ: Մասնավորաբար, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը «Փաստի» հետ զրույցում ասել է. «Առերեւույթ իշխանությունը մեկ խնդիր ունի՝ Նիկոլ Փաշինյանը պայքարում է իշխանությունը պահելու համար, եւ կյանքը ցույց է տալիս, որ դրա համար պատրաստ է ցանկացած քայլի գնալ: Հնարավոր է, որ այդ քայլերը գնալով ավելի բռնի դրսեւորումներ ունենան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...