«Հայկական հեղափոխությունը խժռում է իր դաշնակիցներին». «Կոմերսանտի» անդրադարձը
Պարբերականը նշում է, որ խորհրդարանը միաձայն է քվեարկել հօգուտ խոշորագույն ընդդիմադիր խմբակցության ղեկավարին և երկրի ամենահարուստ մարդկանցից մեկին անձեռնմխելիությունից զրկելուն, քանի որ քվեարկությանը մասնակցել են միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» խմբակցության կողմնակիցները:
«Պարոն Ծառուկյանին մեղադրում են 2017 թվականներին ընտրողներին կաշառելու մեջ, սակայն ինքը՝ քաղաքական գործիչը և նրա համակուսակիցները վստահ են, որ իրականում նրան հետապնդում են Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականը պահանջելու համար: Մինչդեռ 2018 թվականի «թավշյա հեղափոխության» ժամանակ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը աջակցել է Նիկոլ Փաշինյանին և անգամ օգնել է նրան»,- ասվում է պարբերականի հոդվածում:
Նշվում է, որ երեքշաբթի խորհրդարանում ելույթ ունենալիս Ծառուկյանը կրկին շեշտել է, որ տեղի ունեցող իրադարձությունները քաղաքական հետապնդում է համարում Փաշինյանի գլխավորությամբ կառավարության հրաժարականի կոչի համար: «Գործեր եք կեղծում, վարվեք ինչպես ուզում եք: Բայց այս ամենը ժամանակավոր է, այս ամենը մեկ-երկու ամիս է տևելու, ոչ ավելի»,- պարբերականը մեջբերում է Ծառուկյանի խոսքը:
Գործիչն իշխանություններին մեղադրել է իր որդու դեմ քրեական գործ հարուցելու միջոցով իր նկատմամբ ճնշում գործադրելու մեջ:
Աղբյուրը նշում է, որ Ծառուկյանին անմիջապես խորհրդարանից տարել են ԱԱԾ հարցաքննության: «Դատելով այն ամենից, ինչ առավոտից կատարվում էր Երևանի փողոցներում, Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցող ամեն ինչ նախապես ծրագրված է եղել»,- ասվում է հոդվածում: Շեշտվում է, որ ոստիկանական ուժեր էին հավաքվել խորհրդարանի և հարակից հրապարակների մոտակայքում, ինչպես նաև ԱԱԾ շենքի մոտ, որպեսզի անմիջապես ճնշեն քաղաքական գործչի աջակիցների՝ հանրահավաք անցկացնելու փորձերը:
Աղբյուրը նկատում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ հրապարակավ խոսել է Գագիկ Ծառուկյանի գործի մասին՝ իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով Ծառուկյանի տանը իրականացված խուզարկության տեսանյութը: «Ժողովրդի կամարտահայտմանը խոչընդոտելու ցանկացած փորձ պետք է ստուգվի ըստ Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգի»,- ասել է Փաշինյանը:
«Հատկանշանակ է, որ 2018-ի գարնանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր խորհրդարանին՝ Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ: Այն ժամանակ նա «Ելք» խմբակցության պատգամավոր էր և հակակառավարական ակցիաներ էր անցկացնում: Սակայն ավելի ուշ Դավթյանը խոստովանել էր, որ հետ է կանչել միջնորդությունը այն ժամանակվա վարչապետի խնդրանքով»,- նշում է հոդվածի հեղինակը:
«Այն, ինչ այժմ տեղի է ունենում, վերնախավի փոփոխության շարունակությունն է: Նոր վերնախավի ներկայացուցիչները կասկածանքով են վերաբերվում մարդկանց, որոնք իրենց օտար են: Սակայն հեղափոխության ժամանակ Ծառուկյանի կուսակցությունն աջակցել է Փաշինյանին և անգամ օգնել է նրան: Ինչպես հայտնի է, «հեղափոխությունը խժռում է իր զավակներին», և մենք տեսնում ենք այդ գործընթացը»,- պարբերականի հետ զրույցում նշել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով՝ «հաջորդ փուլում ընդդիմադիրների ի հայտ կգան արդեն նոր վերնախավի ներսում»:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...