Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինի հրաման-հրահանգը
Իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելքիյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ վարչապետի՝ վաղվանից անձը հաստատող փաստաթուղթ պահելու պարտադիր պահանջին և հարցադրում կատարել, թե նման պահանջը, որ իրավական ակտով է սահմանվել։ Ռուբեն Մելիքյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Կառավարությունը հայտարարել է, որ վաղվանից անձը հաստատող փաստաթղթերի առկայությունը դառնում է պարտադիր։
Այդ կապակցությամբ՝ մի քանի նկատառում.
1) Ի՞նչ իրավական ակտով է դա սահմանվել։ Կառավարության նիստ չի եղել, իսկ պարետի որոշումներում էլ նման բովանդակությամբ կարգավորում այսօր չի սահմանվել (ու ի դեպ, չի էլ կարող սահմանվել)։
2) Ի՞նչ պատճառով են ուզում սահմանել այս արգելքը։ Վերջին օրերին հարյուրավոր քաղաքացիների են ենթարկել վարչական ձերբակալման, ու նրանցից շատերը ոչ միայն չեն ունենում անձը հաստատող փաստաթղթեր, այլև հրաժարվում են ներկայանալ՝ զրկելով ոստիկանությանը իրենց վարչական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունից։
3) Ինչու՞ այս արգելքը առանձնապես չի աշխատի։ Որովհետև եթե անձը չունենա անձը հաստատող փաստաթուղթ և շարունակի չներկայանալ, ապա ինչպե՞ս են նրան տուգանելու անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար, եթե դրա համար անհրաժեշտ է կա՛մ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ, կա՛մ առնվազն ներկայանալ։ 3 ժամը որ լրանա՝ մեկ է՝ պետք է բաց թողնեն։
Կարճ ասած՝ խիստ «իմքայլական» արգելք է»։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...