Ակնհայտ է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետապնդումը քաղաքական բնույթ է կրում․ Վիկտոր Սողոմոնյան
Զուտ իրավակա՞ն գործընթաց է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կատարվողը, թե՞ քաղաքական է, ինչպես պնդում են ԲՀԿ ներկայացուցիչները։ Եվ ինչի՞ արդյունք է այս ամենը․ մեկնաբանություն ստանալու համար Yerevan.Today-ը դիմեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանին։
«Կարծում եմ՝ ակնհայտ է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետապնդումը քաղաքական բնույթ է կրում։ Օբյեկտիվ քննադատական ելույթից հետո վարչապետի գրեթե անթաքույց հրահանգով նրա դեմ քարոզչական կեղտոտ արշավ սանձազերծվեց, հարուցվեցին կասկածելի քրեական գործեր։ Իրավական գործընթացի մասին իշխանությունների պնդումները քննադատության չեն դիմանում։ Ակնհայտ է նաև, որ կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարը խայտառակ կերպով տապալած վարչախումբը օգտագործում է արտակարգ դրությունը բացառապես քաղաքական նպատակով՝ ոտնահարելով մեր քաղաքացիների հիմնարար ժողովրդավարական իրավունքները։
Ցավոք, պետք է արձանագրեմ, որ մեր հոռետեսական կանխատեսումներն իրականություն դարձան։ Քաղաքական հետապնդումներ իրականացնելու պատրաստ իշխանությունը չի կարող սահմանափակել ինքն իրեն և բավարարվել մեկ առանձին դեպքով։ Դեռևս երկու տարի առաջ ակնհայտ էր, որ քաղաքական դաշտի կողմից դիմադրության բացակայության պայմաններում իշխանությունը շարունակելու է ուժային հաշվեհարդար տեսնել նաև այլ քաղաքական մրցակիցների նկատմամբ՝ նույն «իրավական գործընթացի» քողի ներքո։
Տեղի ունեցողը քաղաքական ուժերի և հասարակության կողմից պետք է խիստ և հետևողական հրապարակային քննադատության արժանանա։ Եթե քաղաքական հետապնդման դատապարտելի միջոցը արմատախիլ չարվի քաղաքական դիմադրության միջոցով, ապա օրվա իշխանությունը կշարունակի կիրառել այն ըստ ցանկության՝ ավերելով մեր պետականության հիմքերը»։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...