ԲՀԿ ավագանու անդամին ու երիտթևի նախագահին բերման են ենթարկել ու տարել Էջմիածին
Այսօր կեսօրից քիչ անց Ազգային ժողովի շենքի դիմացից բերման ենթարկեցին Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանին և երիտթևի նախագահ Աշոտ Անդրեասյանին։ Երկուսին էլ տարել են ոստիկանության Էջմիածնի բաժին, 168.am-ին հայտնեց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը։
Հիշեցնենք՝ ԱԺ շենքի դիմաց հավաքվել էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մի խումբ աջակիցներ, որոնցից մի քանիսին՝ մոտ 2 տասնյակ մարդու, ոստիկանությունը բերման ենթարկեց:
Տեղեկացնենք նաև, որ ժամը 11:00-ի դրությամբ Ազգային ժողովի դիմացից բերման է ենթարկվել 103 անձ: Տեղեկությունը 168.am-ին հայտնել էին ՀՀ Ոստիկանությունից: Բերման ենթարկվածները տարվել են ոստիկանության տարբեր բաժիններ:
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խմբեր են մեկնել ՀՀ ոստիկանության բաժիններ անձանց բերման ենթարկելու առնչությամբ։
Ինչպես ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ Ոստիկանությունում կազմված փաստաթղթերը։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...