Այս պահին Հայաստանի մետաղական հանքերը թալանվում են․ Հրանտ Բագրատյան
Այս պահին Հայաստանի մետաղական հանքերը թալանվում են, սա այն Նիկոլ Փաշինյանն է, որն ասում էր՝ այդ ոլորտում կարգուկանոն պետք է հաստատենք։ Այս մասին «5-րդ ալիք» ՀԸ Ագնեսա Խամոյանի «Հարցազրույց» հաղորդաշարին հայտարարել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը․
«4 ամսում 27 տոկոս աճ ունենք։ Աճ ունենք դեղորայքի արտադրության մեջ, այս պաշտպանիչ միջոցների վաճառքում, սննդի արտադրությունում ունենք 6 տոկոս աճ, մյուս ոլորտներում ունենք 30-40 տոկոս անկում՝ տրիկոտաժ, մետաղի մշակում, շինարարություն եւ այլն։ Վիճակագրական տվյալով՝ մակրոտնտեսական ցուցանիշներով 2 տոկոս անկում ունենք, իրականում 12 տոկոս է։ Կենտրոնական բանկով միայն ապրիլին մսխել ենք 200 միլիոն դոլար։ Կարծեմ 19 միջոցառում են անում, փոշիացնում են միջոցները։ Արտադրողին օգնում են անհասկանալի միջոցներով։ Վակխանալիա են անում։ Նույն վարկերը․․․ լուրջ կասկածներ կան, որ իրենց իսկ օլիգարխներն են օգտվում դրանցից, կամ իրենք են բիզնես բացում եւ այդ օգնությունը ստանում։ Ինչի՞ ես հյուրանոցներին օգնում։ Նրանք միեւնույն է՝ կփակվեն, վաղը մենք հաց չենք ունենալու։ Փոխարենը գույքահարկ ես բարձրացնում։ Փողը ցաքուցրիվ է արվում։ Պետք էր օգնել սպառողներին, այլ ոչ թե արտադրողին։ Վաղը, ոչ, արդեն այսօր մենք աղետի մեջ ենք։ Վաղը թոշակ, աշխատավարձ չի կարողանալու վճարել։ ՊԵԿ նախագահը միակն էր, որ իր կրթությամբ ու կենսագրությամբ համապատասխանում էր իր պաշտոնին, այն էլ հրաժարական տվեց։ Պետք էր մեկ միլիարդ դոլար այս երկրին եւ երկու ամսով կարանտին»։
Իր ասած նախկին թալանչիներից գանձած գումարներից ինձ հայտնի չէ, որ դատ է եղել եւ մեկ դոլար է մուտք արվել բյուջե, ասել է Հրանտ Բագրատյանը։ Գույքահարկի մասին նոր օրենքը, նախկին վարչապետի կարծիքով, Երեւանի կենտրոնը բեռնաթափելու նպատակ է հետապնդում։
«Բոլոր մտավորականները, ուսուցիչները վաճառելու են իրենց բնակարանը եւ գնան ծայրամաս։ Գնելու այս իմքայլականները։ Այստեղ էլ մանիպուլյացիա, երբ ասում է, թե դղյակատերերի դեմ է արվում։ Վերջին երկու ամսում, ինչ ասում է, մանիպուլյացիա է։ Խելոք մարդը ուրիշի սխալների վրա է սովորում, հիմարը՝ իր սխալների վրա։ Իսկ սրան ինչ ասեմ, որը նույնիսկ իր սխալների վրա չի սովորում», ասել է Հրանտ Բագրատյանը։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...