Դրանց գլուխը պետք է կոխել այնտեղ, որտեղ պետք է. Իմքայլական պատգամավոր
Մեզնից էլ ժողովուրդը հեսա կզզվի, եթե դրանց նմանների գլուխը չկոխենք այնտեղ, որտեղ պետք է կոխել։ Այս մասին այսօր՝ հունիսի 15–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը՝ անդրառանալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործերին։
«Ժողովուրդը զզվել է ընտրակաշառքից, զզվել է հարկեր չմուծողներից, զզվել է երեխու բերանից կտրողներից, զզվել է այն մարդկանցից, որ գյուղը թալանում են հետո մի հատ կով են մորթում, խաշի են կանչում գյուղացիներին եւ գյուղացիներին թվում է, թե նա բարերար է։ Արդեն 2 տարի է ժողովուրդը մեզնից պահանջում է, որ գողերի թալանչիների գլուխները կոխենք ծակերը եւ եթե մենք չանենք, ժողովուրդն է անելու։ Իրենք պետք է առավոտից իրիկուն աղոթեն, որ մենք դա անենք, թե չէ դա ժողովուրդը կանի»,– ասաց նա։
Լրագրողի այւն դիտարկմանը, որ ժողովուրդը նրանց քվե է տվել, պատգամավորը պատասխանեց. «Հազար անգամ ասել եմ, այդ ժողովուրդը սխալվել է, նորից կրկնում եմ, այն ժողովուրդը, որ ձայնը տալիս են ընտրակաշառքով, նրանք սխալվում են, նրանք ճիշտ ճանապարհ չեն ընտրել, չի կարելի կաշառքով ընտրակաշառողներին ուղարկել Ազգային ժողով, իշխանություն եւ այլն»։
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի երեկ արած հայտարարությանը՝ «անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ», պատգամավորն ասաց. «Ուզում եք, որ այդ արտահայտությանը վերաբերոմւնք եւ պատասխան տա՞մ, ինքն ում տղան ուզում է լինի, դա իմ գործը չի, ես դրան չեմ կարող անդրադառնալ, դա իմ մակարդակը չի»։
Հարցին, թե ի՞նչ է սպասվում Գագիկ Ծառուկյանին, Մանուկյանը պատասխանեց կարճ. «Երջանիկ ծերություն, ես շատ իմանամ ինչ է սպասվում»։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...