Ինչ են հայտնաբերել Իշխան Զաքարյանի տնից
ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախկին նախագահ, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի տնից խուզարկությամբ հարուցված գործին առնչվող ոչինչ չի հայտնաբերվել։ Այս մասին «Հրապարակին» փոխանցեց նրա պաշտպան Գեղամ Հակոբյանը՝ նշելով, որ Զաքարյանի տնից առգրավվել է 3 միավոր որսորդական հրացան, որոնք օրինական են եղել։
Հակոբյանն ասաց, որ Զաքարյանը երեկ հարցաքննվել է մոտավորապես 4 ժամ, վկայի կարգավիճակով, նա նաև փոխանցեց, որ Զաքարյանին որևէ մեղադրանք առաջադրված չէ, իսկ կրկնակի հարցաքննության վերաբերյալ որևէ ծանուցագիր չեն ստացել։
Հիշեցնենք, որ Իշխան Զաքարյանը երեկ հարցաքննվում էր ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում, որը վերաբերում է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի կողմից ենթադրյալ ընտրակեղծիքներին։ Նա «պատասխանել է բացառապես իր կոմպետենտության շրջանակներում գտնվող թեմաներին, զրույցն անցել է հանդարտ և հարգալից մթնոլորտում»։
Նշենք, որ ԲՀԿ պատգամավորները երեկ հայտարարեցին, որ հարուցված գործը շինծու է, և որևէ փաստական ապացույց չկա։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...