Բռնությունն արդարացնող իմքայլական պատգամավոր՝ Արփինե Դավոյան
Մեր գործողություններով մենք որևէ սահման չենք անցել, որևէ քաղաքական հետապնդւոմ մեր իշխանության օրոք չի եղել և չի էլ կարող լինել, քննադատություններ հնչում են այն մարդկանց կողմից, որոնց ձեռնտու է նման հայտարարություններով հանդես գալ: Այս մասին ԱԺ-ում լրագորղների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմաբկցության պատգամավոր Արփինե Դավոյանը՝ անդրադառնալով երեկ ԲՀԿ առաջնրոդ Գագիկ Ծառուկյանի հանդեպ տեղի ունեցող գործողություններին:
Ինչ վերաբերում է այն քննադատություններին, թե «Իմ քայլը» ՀՀԿ-ից չի տարբերվում ոչնչով, ապա Դավոյանը նշեց, որ այդպես ասում են այն մարդիկ, որոնք Հանրապետականի օրոք ենթարկվել են քաղաքական հետապնդումների և իրենց հիշողությունը ներբեռնում են․ այս տարբերակում և տեղի է ունենում իրավական գործընթաց, բայց փորձում են քաղաքական աստառ տալ:
Իսկ, թե ինչպես է գնահատում ոստիկանների գործողությունները կին պատգամավորների նակտմամբ, նա ասաց. «Ոստիկանների գործողությունը համարում եմ օրինաչափ, ոստիկանները որևէ բռնություն չեն կիրառել: Ուղղակի տեղի է ունեցել հավաք, որն Արտակարգ դրության պայմաններում իրավաչափ չէ, հավաքներ չի կարելի»:
Նա նշեց, որ մարդիկ առանց դիմակ հավաքվել էին, ինքն ունի մտավախություն, որ 10 օր հետո ունենալու ենք մեծ թվով վարակակիրներ, և նորից մարդիկ սկսելու են մեղադրել Առողջապահության նախարարությանը: Նա ևս մեկ անգամ նշեց, որ երեկվա գործողությունները համարում է իրավաչափ:
Ինչ վերաբերում է ԲՀԿ-ական կին պատգամավորների հարցադրմանը, որ «Իմ քայլի» կին պատգամավորները լռել են, երբ իրենց գործընկեր կանանց նկատմամբ բռնի մեթոդներ կիրառելով ճանապարհ էին բացում, նա արձագանքեց. «Ես չեմ կարծում, որ այնտեղ բռնություն է կիրառվել, ուղղակի ոստիկանները նրանց անվտանգությունից ելնելով՝ փորձել են կին պատգամավորներին, նաև տղամարդ պատգամավորներին ճանապարհից հեռացնել և բացել ճանապարհը: Սա բացառապես իրավական գործընթաց է»,- ասաց նա:
Նա հորդորեց առաջնորդվել բացառապես պաշտոնական հաղորդագրություններով: «Խնդրում եմ առաջնորդվել միայն պաշտոնական հաղորդագրություններով, չառաջնորդվել ԲՀԿ խմբակցության պատգամավորների կողմից արված քաղաքական հետապնդումների մասին արված սրտաճմլիկ հայտարարություններով, ուղղակի ինքնապաշտպանական մեխանիզմ է իրենց մոտ միացել, իրենք պետք է մի ձևով արդարանան, ասեն, որ սա քաղաքական ճնշում է, որովհետև իրենք ասացին, որ կառավարությունը պետք է փոխվի և մենք որոշեցինք քրեական գործեր սկսել իրենց նկատմամբ: Սա մեր ոճը չէ, իրենք սովոր են նման գործելաոճին, որովհետև 2015-ին նրանք նման առևտրի մեջ գտնվել են»,- ընդգծեց նա:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...