«Իմ քայլում» որոշում չկա. Ալեն Սիմոնյանը՝ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին
Եթե ես հիմա ասեմ, որ «Իմ քայլը» կողմ կամ դեմ կքվեարկի Գագիկ Ծառուկյանին անձառնմխելիությունից զրկելուն, նշանակում է՝ գլխավոր դատախազի ԱԺ գալն անիմաստ է: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կքվեարկի «Իմ քայլը» խմբակցությունը, եթե վաղը գլխավոր դատախազը ԱԺ մտնի եւ խնդրի զրկել Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից:
«Դատախազը պետք է գա, ներկայացնի՝ ինչի հիման վրա ենք մենք կողմ կամ դեմ: Կարող է գալիս այնպիսի բան է ասում, որ իրականում նույնիսկ չի կարելի կողմ քվեարկել: Դուք ուզում եք, որ ես կանխավ ինչ-որ բան ասե՞մ: Իհարկե, որոշում չկա: Ի զարմանս շատերի, ՀՀ իշխանությունը գործել ու գործելու է օրենքով: Մենք որեւէ վախենալու բան չունենք, որովհետեւ ՀՀ քաղաքացիները մեզ պատվիրակել են դա անել»,-ասաց նա:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...