Շատ հավանական է, որ վաղը ԱԺ-ն արտահերթ նիստով կքննի Գագիկ Ծառուկյանի անձեռնմխելիության հարցը. Շաքե Իսայան
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը շատ հավանական է համարում, որ վաղը ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի եւ պատգամավորական անձեռնմխելիությունից կզրկի ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին:
Այս մասին այսօր` հունիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը:
«Այս գործողությունների հետեւում հենց այս ողջ գործընթացն է կախված եւ մենք չենք բացառում, որ հենց վաղն առավոտյան արտահերթ նիստով կարող է ԱԺ բերվել եւ պարոն Ծառուկյանի անձեռնմխելիության հարցը քննվել, մենք ամեն ինչ հավանական համարում ենք, քանի որ մեր հայտարարությունից հետո մեր բոլոր տարածքային կառույցներում հատկապես Գեղարքունիքի մարզում մտել են խուզարկության, բերման են ենթարկել, նույնիսկ երեխաների հեռախոսներն են առգրավվել: Միայն հստակ կարող ենք արձանագրել, որ սա քաղաքական հետապնդում է»,-ասաց նա:
Նշենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս պահին ԱԱԾ-ում է, ավելի վաղ նրա առանձանատանը ԱԱԾ-ն խուզարկություն է անցկացրել:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...