Ես վախենում եմ, երբ վարչապետը նույն տեքստը ԱԺ-ում կարդում է վեց անգամ
ԵՍ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ
#մարինեիօրագիր3
Օրագրիս երրորդ մասը ուշացավ, երկար դադար եղավ։ Ամեն ինչ մի կողմ էի դրել, նորից կարդում էի իմ հայրենի Սեբաստիայի մասին՝ Առաքել Պատրիկ, «Պատմագիրք հուշամատյան Սեբաստիո և գավառի հայության»։ Մեկ ամիս շարունակ կարդում էի։ Գիրքն ինքը բավական ծավալուն ա՝ երկու մեծ հատոր, բայց մեկ ամիս ձգվելու պատճառն էդ չէր, այլ էն որ չէի կարողանում արագ կարդալ։ Ես պատմել եմ արդեն թե ինչ կատարվեց իմ հետ Սեբաստիայի տեղահանությունների մասին Կարապետ Գաբիկյանի «Եղեռնապատումը» կարդալիս (տես՝ Հազարինըհարյուրտասնհինգ և 2020): Բայց էս անգամ լրիվ ուրիշ դանդաղում էր, ոչ թե չէի կարողանում մոտ գնալ, այլ հակառակը՝ չէր ուզում ավարտվի։ Առաքել Պատրիկը ոչ էնքան տեղահանությունն ու կոտորածն ա պատմում, որքան էն, ինչ կար դրանից առաջ։ Պատմում ա հայոց Սեբաստիայի մասին, որը կար, Հին Հռոմի ժամանակներից կար ու մի տարում կորավ, ոչնչացվեց, վերացավ։
Սեբաստիայի նահանգը տարածքով երկուսուքանի անգամ մեծ էր Հայաստանի ներկա Հանրապետության տարածքից՝ 83 հազար քառակուսի կիլոմետր։ 1915 թվին էնտեղ ապրում էր 300 հազարից ավելի հայ, էդ մարդկանցից հազիվ մեկ-երկու հազար հոգի փրկվեց, մնացած բոլորը սպանվեցին։ Այնինչ դրան նախորդող մի քանի տարին Սեբաստիայում, և ընդհանրապես ամբողջ հայության շրջանում, ոգևորության, ազգային զարթոնքի, մեծ հույսերի տարիներ էին։ Ազգը զարթնում էր, լուսավորվում էր, հեղափոխվում էր, ամեն տեղ նոր դպրոցներ էին բացվում, նոր կազմակերպություններ էին հիմնվում, հանրային շարժումներ էին սկսվում, ապագան էնքաան լուսավոր էր թվում։ Եվ պայթեց աղետը․․․
Էսօր, երբ գրում եմ էս տողերը, 2020 թիվն ա։ Հայերս մեր պետությունն ունենք, ավելի ճիշտ մեկի տեղ երկուսն ունենք, որովհետև դարեր շարունակ կորուստներ տալուց հետո, մոտ երեք տասնամյակ առաջ Արցախում մեծ հաղթանակ ենք տարել։ Իսկ երկու տարի առաջ Հայաստանում թավշե հեղափոխություն եղավ, և Նիկոլ Փաշինյանն էդ հեղափոխության արդյունքում ա դարձել վարչապետ։ Ու թվում էր, ես արդեն չպետք ա վախենայի Հայաստանի ապագայի համար, ի՞նչ անենք որ թագավարակի համաճարակ ա, վաղ թե ուշ կանցնի կգնա։ Բայց չէ, ես վախենում եմ։ Ես վախենում եմ, որովհետև դժվար էս ժամանակներում, երբ վտանգված են ոչ միայն իմ ու ձեր կյանքը, այլև մեր երկրի անվտանգությունը, Հայաստանը քաղաքականապես կաթվածահար ա արված և ամեն ինչ որոշում ա մեկ մարդ։ Երբ ես տեսնում եմ, թե ոնց էդ մեկ մարդը՝ Նիկոլ Փաշինյանը, էն շենքում, որը դեռ կոչվում ա հայոց խորհրդարան, դիմակ դնելու մասին նույն տեքստը կարդում ա մեկի տեղ մի քանի անգամ՝ իրար հետևից, տասը րոպե շարունակ, իմ վախը շատանում ա, շատանում ա, շատանում ա։ Մտածում եմ՝ բայց անհնար ա սենց բան, երևի ֆեյք ա սա,սարքած տեսանյութ։ Ուշադիր ստուգում եմ՝ չէ, իրական ա, սարքած չի, Նիկոլը հայոց խորհրդարանում վեց անգամ իրար հետևից նույն բանը կարդում ա։ Բոլորով ընկել ենք անհասկանալի ժանրի կինոյի մեջ։ Ես վախենում եմ։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...