Փաշինյանը մեկ մարդու շոու է ապահովում
Տոտալիտար երկրի տոտալիտար մտածողությամբ ղեկավար Ստալինի մտքով անգամ չէր անցնում ռազմի դաշտից ստացվող տեղեկությունները, սովետական բանակի հաղթանակները սովետական ժողովրդին մատուցել սեփական ձայնով։ Դա անում էր Լևիտանը։
Հյուսիսային Կորեայում անգամ բոլոր հնարավոր կիմերի մտքով չէր անցնի սեփական ձայնով կոչեր հնչեցնել և ոստիկանական մեքենաներով տարածել փողոցներով։
Նիկոլ Փաշինյանը Հայաստանում աշխատում է վարչապետ, նախագահ, փոխվարչապետ, պարետ, նախարար, քաղաքապետ, մարզպետ, գյուղապետ, դատախազ, դատավոր, քննիչ և այլն։
Կորոնավիրուսային համաճարակի արդյունքում նա դարձավ Հայաստանի գլխավոր համաճարակաբան։ Այսօրվանից նաև՝ գլխավոր դիկտոր՝ հայկական Լևիտան, որի ձայնը տարածվում է ոստիկանական մեքենաներով, և որին թվում է, թե եթե իր ձայնով կոչ անի դիմակ կրել, ապա կորոնավիրուսն անմիջապես կապիտուլյացիա կհայտարարի ու կչքվի մեր երկրից։
Փաշինյանի ու Լևիտանի տարբերությունն այն է, որ վերջինիս ձայնն ամբողջ երկրով մեկ հաղթանակների մասին էր հաղորդում, իսկ «ժողովրդի» վարչապետը՝ պարտությունների։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...