Եվրախորհրդարանի ծանր հարվածը Հայաստանին․ ով է իրավիճակի պատասխանատուն
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Եվրոպական խորհրդարանի Հայաստանի, Ադրբեջանի զեկուցողների եւ Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի հետ Եվրախորհրդարանի համագործակցության պատվիրակության ղեկավարի մակարդակով ընդունված հակահայկական համատեղ հայտարարությունը մտահոգությունների տեղիք է տալիս: Խոսքը Արցախի եւ Հայաստանի միջեւ երրորդ ճանապարհի շինարարության վերաբերյալ տարածված հայտարարությանն է վերաբերում: Ուշագրավ է, որ հայտարարության հեղինակներից առնվազն երկուսը նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են՝ Ռումինիայի նախկին նախագահն ու Էստոնիայի նախկին արտգործնարարը: Ի դեպ, երեքից երկուսը ԵԺԿ անդամներ են, մեկը՝ ALDE-ի: Այս ամենը տեղի ունեցավ մյուս շաբաթ սպասվող Եվրախորհրդարանի լիագումար նիստի եւ ԱլԳ գագաթաժողովի նախաշեմին: Սակայն այստեղ ուշագրավ է, որ «Հայաստանի եւ ԼՂ միջեւ նոր ճանապարհի կառուցման վերաբերյալ» հայտարությունում տեղ գտած ձեւակերպումները հակասում են մինչ այդ Եվրախորհրդարանի կողմից ընդունված հայտարարություններին եւ փաստաթղթերին:
Հունիսի 10-ին ընդունված այդ հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Մենք վերահաստատում ենք մեր հաստատակամ աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին եւ նրանց՝ 2009թ-ի հիմնարար սկզբունքներին: Որպեսզի այս միջնորդությունը հաջողությամբ պսակվի, մենք կոչ ենք անում Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին լավագույն նպատակներով կյանքի կոչել իրենց պարտավորությունները՝ բանակցել հասնելու հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ներքո»: Այսինքն, հայտարարությամբ հստակ կանխորոշվում է Արցախի վերջնական կարգավիճակը՝ սահմանափակելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությունները: Մինչդեռ անցյալում Եվրախորհրդարանի կողմից ընդունված փաստաթղթերում նման ձեւակերպում չի եղել: Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ խորհրդարանական մակարդակով համագործակցության այս հանձնաժողովը գրեթե ամեն տարի երկկողմ նիստեր է անցկացնում, որոնց արդյունքում ընդունվում են համատեղ հայտարարություններ: Ամեն դեպքում, որքան էլ այս հայտարարությունը տարածվել է Ադրբեջանի ջանքերով, առկա է նաեւ հայկական կողմի բացթողումը:
Իսկ ո՞վ է իրավիճակի պատասխանատուն: Ընդգծենք, որ այս մասի պատասխանատուն Արման Եղոյանն է՝ Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի նախագահը, ու մյուս անդամները: Երեկ Եղոյանն ամեն կերպ խուսափեց պատասխանել «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին, իսկ ավելի ուշ կոմիտեի անդամներով հանդես եկան հայտարարությամբ՝ դատապարտելով հայտարարությունը: Ամեն դեպքում, անկախ այս երեք պաշտոնյաների նման հայտարարությամբ հանդես գալու դրդապատճառներից՝ հայկական կողմի խնդիրը պետք է լինի կանխել հետագայում նման ձեւակերպումների արտացոլումը եվրոպական կողմի հայտարարություններում ու փաստաթղթերում, եւ դա անել նախապես, ոչ թե հայտարարություններից հետո զբաղվել դրանցով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...