Գագիկ Ջհանգիրյանի դիմումի հետքերով․ Վճռաբեկ դատարանում արդեն որոշում ունեն
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործից մանրամասներ են հայտնի դարձել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գագիկ Ջհանգիրյանը ՀՀ վճռաբեկ դատարան է դիմել, որպեսզի նոր երեւան եկած հանգամանքի հիմքով անվավեր ճանաչվեն Ռոբերտ Քոչարյանի հրամանագրերը: Եվ այսպես, ըստ մեր տեղեկությունների՝ Գագիկ Ջհանգիրյանը կրկին անգամ դիմել է Վճռաբեկ դատարան, որի վարույթ ընդունել-չընդունելու հարցը առայժմ քննարկան փուլում է:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վճռաբեկ դատարանի մեծամասնությունն արդեն դրական որոշում է ընդունել բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ, եւ մնացել է այն տեխնիկապես ձեւակերպելու հարցը: Ըստ լուրերի՝ այդ որոշման ընդունմանը նպաստել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ընկերական խնդրանքը, ինչին չեն ընդդիմացել պալատականները: Եվ ի՞նչ է այս ամենը ենթադրում. եթե Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել եւ բավարարի Գագիկ Ջհանգիրյանի բողոքը, ապա նախկին գլխավոր դատախազին վճարման ենթակա կլինի 90-100 միլիոն դրամ:
Նշենք, որ 2019 թվականի նոյեմբերի 29-ին գրել էինք, որ ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահի` պահանջելով առոչինչ ճանաչել հրամանագրերը, որոնցով Ռոբերտ Քորչարյանը ազատել էր Ջհանգիրյանին գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից եւ զրկել արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանից: Այս գործով ՀՀ վարչական դատարանում դեռեւս նիստերը շարունակվում են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...