Խաղաղ հավաքների ազատությունը պետք է վերադարձվի ՀՀ քաղաքացիներին. Ռուբեն Մելիքյան
Խաղաղ հավաքների ազատությունը պետք է վերադարձվի ՀՀ քաղաքացիներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Առավոտյան՝ «միայնակ ակցիա» ԱԺ շենքի դիմաց՝ խաղաղ հավաքների ազատությունը քաղաքացիներին վերադարձնելու պահանջով, հետո՝ ապօրինի վարչական ձերբակալում, հետո՝ ինձ ու մյուս «միայնակ»-ներին ձերբակալելու դեմ բողոքողներին իրավաբանական օգնություն՝ ոստիկանության նույն բաժնում, հետո բոլորին ազատեցին, հետո՝ ուղիղ եթեր «Պրեսինգում», իսկ վերջում՝ մեքենաս ենթարկվեց մի թեթև ԱՊՊԱ-ի շատ դրական մի անձնավորության կողմից։
Մի խոսքով, մի փոքր անսովոր օր էր։
Շնորհակալ եմ բոլորին, ովքեր արարքներով կամ խոսքով աջակցություն, սրտացավություն ու համերաշխություն հայտնեցին։ Ներողություն եմ խնդրում բոլորից, ում զանգերին, հաղորդագրություններին չեմ պատասխանել, գրառումներին, հայտարարություններին չեմ արձագանքել։ Վաղը-մյուս օրը մեկ առ մեկ կարձագանքեմ։
ՀԳ. Խաղաղ հավաքների ազատությունը պետք է վերադարձվի ՀՀ քաղաքացիներին!»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ոստիկանությունը բերման էր ենթարկել խաղաղ ցույցեր անցկացնելու ազատությունը վերականգնելու պահանջով ԱԺ-ի մոտ եկած իրավապաշտպաններին։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...