Դալասում դատարանը ոստիկանությանն արգելել է ցուցարարների դեմ արցունքաբեր գազ կիրառել
ԱՄՆ Դաշնային դատարանը ժամանակավոր արգելք է սահմանել Դալասում ցուցարարների զսպման նպատակով իշխանությունների և ոստիկանության կողմից արցունքաբեր գազի և ոչ մահաբեր զինատեսակի կիրառման վրա: Այս մասին հայտնում է Dallas Morning News պարբերականը:
РИА Новости-ի հաղորդմամբ՝ որոշումն ընդունվել է հինգշաբթի ուշ երեկոյան, երբ քաղաքացիական իրավունքների հարցով փաստաբանները վերջին մի քանի շաբաթների ընթացքում ցույցերի ժամանակ տուժած 2 ցուցարարների անունից դիմել էին դատարան:
Արգելքն ուժի մեջ է մտնում հինգշաբթի օրվանից և գործելու է մինչև սեպտեմբերի 9-ը:
Հիշեցնենք, որ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։
Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույնս պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...