Քոչարյանի գործով դատավորը 31 մլն դրամի ավանդ ունի. հրապարակվել է Աննա Դանիբեկյանի եկամուտների հայտարագիրը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը, որը հանրությանը առավել հայտնի է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է ներկայացրել գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագիրը։
42–ամյա դատավորը հայտարարագրել է Շենգավիթ վարչական շրջանում գտնվող երկու բնակարան, որից մեկն իր սեփականությունն է, մյուսում 1/3–ի համասեփականատերն է։
Քրեական գործերով դատավորը 2019թ. հայտարարագրել է ընդհանուր 31 մլն դրամի բանկային ավանդ։ Տարեսկզբին Դանիբեկյանի բանկային հաշվին եղել է 1 մլն 119 հազար դրամ և 391 եվրո գումար, իսկ տարեվերջին՝ 1 մլն 118 հազար դրամ, իսկ ինչ վերաբերում է կանխիկ միջոցներին, ապա տարեսկզբին նա ունեցել է շուրջ 2,5 մլն դրամ, որը տարեվերջին նվազել է՝ դառնալով 1 մլն 700 հազար դրամ։
Դանիբեկյանը 9 մլն 813 հազար դրամ ստացել է դատավորի աշխատանքի վարձատրության դիմաց, իսկ 2 մլն 826 հազար դրամ էլ ձևակերպված է տրված որպես՝ փոխառությունների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցում. խոսքը վերաբերում է ավանդների ներդրումից ստացած եկամտին։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...