Կճշտեմ, թե կոնկրետ քանի մարդ է թեստավորվել. ես, օրինակ, թեստավորվել եմ հինգ անգամ. վարչապետ
Ձեր առաջին դիտարկման հետ կհամաձայնեմ, այո, կա այդպիսի խնդիր եւ կփորձեմ այդ վերլուծությունը անել, տեսնենք՝ ինչ ունենք ձեռքի տակ, որովհետեւ այո, ես, օրինակ, 5 անգամ թեստավորվել եմ։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Արթուր Գրիգորյանի հարցին։
«Ամենօրյա ռեժիմով ականատես ենք, հրապարակում ենք ունենում օրվա վարակվածների թվի, թեստավորվածների թվի եւ այլ բաղադրիչներով։ Իմ կարծիքով այս հրապարակումը իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը մեկ բաղադրիչով պակասում է։ Մենք այս պահի դրությամբ ունենք 77.686 թեստավորված անձ եւ 15.281 վարակված։ Քանի՞ մարդ է կոնկրետ թեստավորվել, որովհետեւ եթե Դուք ինքներդ Ձեր փորձի մեջ՝ վարակվելուց մինչեւ ավարտ, հայտարարել եք, որ 3 անգամ թեստավորվել եք։ Ստացվում է, որ մենք 15.281 վարակված առ այսօր ունենալու դեպքում յուրաքանչյուրը առնվազն պետք է 3 անգամ թեստավորված լինի։ Արդյունքում մենք չունենք՝ քանի մարդ կա կոնկրետ թեստավորված։ Եթե ունեք նման տվյալ, խնդրում եմ՝ հրապարակեք, որպեսզի ավելի ռեալ պատկեր ունենանք»,- հարցրեց Գրիգորյանը։
Վարչապետն ասաց, որ առաջին դիտարկման հետ համաձայն է. կա այդպիսի խնդիր. «Կփորձեմ այդ վերլուծությունը անել, տեսնենք՝ ինչ ունենք ձեռքի տակ, որովհետեւ այո, ես, օրինակ, 5 անգամ թեստավորվել եմ։ Այս պահին գուցե ֆիզիկապես հնարավորությունը չլինի, այսինքն տվյալները առանձնացված չլինեն, բայց Ձեր դիտարկումը ընդունում եմ, որ այդպիսի խնդիր կա։ Իմ մտքով, օրինակ, չէր անցել նման բան։ Կճշտեմ, թե կոնկրետ քանի մարդ է թեստավորվել։
Ընդհանրապես ես Ձեզ ասեմ՝ մի ուրիշ բան էլ կա, որ մեր դեմ աշխատել է, դա մեր 100 տոկոսանոց թափանցիկությունն է։ Այս ողջ ընթացքում, պատասխանատու կերպով ասում եմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւ ընդհանրապես, 100 տոկոսով իրազեկվել են ամեն ինչի մասին՝ անկախ նրանից՝ այդ ամենը լավ կոնտեքստ է ստեղծում կառավարության համար, թե վատ»։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...