Հնդկաստանում տղամարդը որոշել է իր հողը կտակել երկու փղերին
Հնդկաստանում տղամարդը որոշել է իր հողը կտակել երկու փղերին, որոնցից մեկը, ինչպես ինքն է ասում, ժամանակին փրկել է իր կյանքը:
Ինչպես նշում է The Indian Times-ը՝ Մոթի եւ Ռանի անուններով փղերը ապրում են 50-ամյա Մոհամադ Աքթարի հետ Հնդկաստանի հյուսիսում գտնվող Բիհար նահանգում: Նա մտադիր է նրանց մոտ 6.25 ակր (2.5 հա) հող թողնել:
Ըստ նրա՝ որոշ ժամանակ առաջ Մոթին փղավարի հետ ուղեւորվել էր այլ քաղաք, սակայն փղավարը հիվանդացել էր, եւ Աքթարը եկել էր օգնության: Մի օր նա արթնացել էր Մոթիի ձայնից եւ պատուհանից զինված մարդու էր տեսել, ով հարձակվել էր իր վրա: Աքթարը հասցրել էր փախչել:
Ըստ ԶԼՄ-ների՝ նրա կինն ու երեխաներն այդքան էլ ուրախ չեն, որ իրենց կհասնի հողի միայն փոքր մասը եւ տունը: Ինքը՝ տղամարդը, ցավում է, որ հարազատները չեն հասկանում, թե ինչ են կենդանիները նշանակում իր համար, որոնք ծնվել են տնային փղերի մոտ, որոնք ապրել են ընտանիքներում: Աքթարն արձանագրում է, որ շուտով փղերին կարելի է տեսնել միայն գրքերում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Այժմ հնդկական (ասիական) փղին, որը նախկինում բնակվում էր ամբողջ Ասիայում, մարդը թողել է նախկին տարածքի միայն 15 տոկոսը: Ընդամենը 45 հազար այդպիսի փիղ է մնացել, որոնք այժմ ոչնչացման եզրին են:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...