Բոլոր կարևոր որոշումները ընդունվում են մեկ անձի կողմից․ Արշակ Սադոյան
Սիրելի հայրենակիցներ
Չնայած մեզ մոտ խորհրդարանական համակարգ է հաստատվել և խնդիրները հիմնականում պետք է լուծվեին ներկայացուցչական մարմնի կողմից բայց հասկանալի պատճառներով` գործնականում բոլոր կարևոր որոշումները ընդունվում են մեկ անձի կողմից, իր բոլոր վտանգավոր հետեւանքներով:
Ես ուշադիր հետևում, փորձում էի հասկանալ թե ինչ պատճառով է, որ Նիկոլ Փաշնյանը նախ մայիսի սկզբից շտապեց ազդեցիկ շատ սահմանափակումները հանել և հետո էլ, չնայած բազմաթիվ ահազանգերին, զգուշացումներին, մինչ այժմ բացի դիմակների, ձեռնոցների մասին խոսելուց վարակի կանխարգելմանն ուղղված այլ լուրջ քայլերի չի դիմում:
Ես չգիտեմ ովքեր են խորհուրդեր տալիս նրան: Չգիտեմ ոնց են նրանք համոզել, որ կա ինչ որ կոլեկտիվ իմունիտետ, որ հիվանդությունը այդքան էլ սարսափելի չէ, որ մահերը այդքան էլ շատ չեն լինելու և չարժե այդ պատճառով վնասել տնտեսությանը: Հավանաբար դա է պատճառը, որ վերջերս նա ավելի հաճախ է խոսում ասիմպտոմ հիվանդների մասին, պնդում որ մեր մոտ 100 հազարից շատ ավելի վարակակիրներ կան: Դա է հավանաբար պատճառը, որ արդեն փորձում է համոզել, որ վարակի դեմը այլ ճանապարհներով հնարավոր չէ առնել, ինքը մեղք չունի, մեկ է ստիպված ենք քայլել դժոխքի միջով, բայց կարող ենք դա անել քիչ կորուստներով:
Իհարկե տնտեսական հեղափոխության տեսլականը շատ հրապուրիչ է: Իհարկե սահմանափակումները լուրջ վնաս կարող են տալ: Բայց չհասկանալ, թե որքան թանկ արժի մարդկային կապիտալը և եթե չփորձենք հնարավորինս կանխել վարակի տարածումը ինչ արժեքավոր մարդկանց ենք կորցնելու` կարծում եմ առաջնորդը պարտավոր էր առաջին հերթին դրա մասին մտածել:
Սիրելի հայրենակիցներ մենք ամենաթույլ, հետամնաց ազգը չենք: Մեր վատ սովորությունների, կարողություների պակասի պատճառով չէ, որ հայտնվել են ամենավերջինների ճամբարում: Եթե Եվրոպական և շատ ուրիշ երկրներ` նույնիսկ մեր հարևանները կարողացել են հստակ քայլերով հաջողության հասնել, մենք էլ կարծում եմ կարող էինք դա անել՝ եթե սխալ ուղով չգնայինք:
Փառք աստծո այսօր էլ դեռ հնարավորություններ կան: Այսօր էլ դեռ ջանքերը համատեղելով, կարգի հրավիրելով մեր ապաշնորհ կառավարիչներին կարող ենք հաջողության հասնել: Գոյատևման խնդիրն է դրված կշեռքի նժարին: Չի կարելի նույնիսկ թույլ տալ, որ մոտենանք դժոխքին: Հապաղել իրոք չի կարելի:
Ցավոք այժմ այլ հնարավորություն չունենք: Գետանցի ժամանակ ձիերին չեն փոխում: Առաջիկայում էլ հիմնական որոշումները այս իշխանություններն են դեռ ընդունելու: Բայց ի վերջո նրանց էլ կարելի է պարտադրել: Համոզված եմ, որ փորձի, գիտելիքների, մեծամտության պատճառով է միայն, որ թույլ են տրվել այդ կոպիտ սխալերը և եթե հասկանան կփորձեն ուղղվել:
Ելքի ճանապահները հստակ գծագրել և արդեն դրել ենք նրանց սեղանին: Ասել ենք, որ ինչքան էլ դժվար լինի՝ բոլոր հիվանդներին է պետք մեկուսացնել, այլ ոչ թե ուղարկել տուն: Լուրջ, շատ լուրջ սահմանափակումներ պետք է դնել՝ թեկուզ տնտեսությանը վնաս տալով: Իհարկե բոլորիս համար էլ դժվար կլինի, բայց մարդիկ արդեն պատրաստ են թեկուզ զրկանքների գնով` աջակցել, որ այս չարիքը հաղթահարվի:
Մի կողմին միայն մեղադրելով էլ խնդիրը չի լուծվի: Համատեղել է պետք ջանքերը: Նորից ու նորից եմ դիմում Ձեզ, հայրենակիցներ, ինչ եղել՝ եղել է, բախտորոշ այս պահին Ձեր ձայն էլ բարձրացրեք, Դուք էլ պահանջեք պարտադրեք, որ նրանք վերջապես խելքի գան, ճիշտ ուղի ընտրեն: Հասկացրեք, որ սա է փորձաքարը, հնարավոր է, որ սխալներն էլ ներվեն եթե համատեղ ջանքերով կարողանանք հաջողության հասնել:
ՀՀ Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյան


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...