Ճամպրուկային տրամադրություններ ոստիկանությունում․ Արման Սարգսյանի կադրերը հեռանում են
Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Ինչպես հայտնի է, Մհրյանը նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանի մանկության ընկերն էր, եւ հենց վերջինս էր նրան համակարգ վերադարձրել: Մինչ այդ Մհրյանը զբաղեցնում էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը:
Եվ, ահա, Արման Սարգսյանի գնալուց հետո հեռանում է նաեւ նա: Մենք տեղեկացանք, որ նա աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել հունիսի 10-ի երեկոյան եւ սպասում էր մակագրման:
Ընդ որում, բազմիցս էր գրվել այն մասին, որ նա համակարգ բերեց ոստիկանությունից ազատված եւ «ՀՀ ոստիկանության մասին» օրենքով այլեւս ոստիկանության համակարգում աշխատելու իրավունք չունեցող Մհրյանին:
Եվ ավելին, արտակարգ դրության ընթացքում հենց նա էր ոստիկանությունից հանդիսանում իրավիճակի պատասխանատուն եւ ընդգրկված էր պարետատան կազմում: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ գրել էր, որ Արման Սարգսյանի՝ ոստիկանապետ դառնալուց հետո տարբեր համակարգերում աշխատանքի անցան նախկին ոստիկաններ. նրանց թիվը հատկապես մեծ էր քաղաքապետարանում, քանի որ Արման Սարգսյանն ու Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ընկերներ են:
Եվ, ահա, Արման Սարգսյանի հեռանալուց հետո ոստիկանապետ նշանակվեց նրա տեղակալը՝ Վահե Ղազարյանը, որը, մեր տեղեկություններով, առաջիկայում կադրային փոփոխություններ է անելու ոստիկանության համակարգում: Եվ Մհրյանը բնավ էլ առաջին մարդը չէ, որը հրաժեշտ տվեց իր պաշտոնին ոստիկանապետի նշանակվելուց հետո: Ամեն դեպքում, նկատենք, որ նա անձամբ է աշխատանքից ազատման դիմում ներկայացրել ընկերոջ հեռանալուց հետո»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...