ԱԱԾ-ն հերքում է Վանեցյանի գործակալ լինելու մասին կասկածը․ Հրաչյա Հակոբյանը ստել է
politik.am–ը գրում է․ «Իշխանական «Իմ քայլի» պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը շաբաթներ առաջ ֆեյսբուքյան իր էջում մի շարք աղմկահարույց հարցադրումներ էր արել Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին՝ նրա հրաժարականի պատճառների հետ կապված։
«Կարո՞ղ է մի օր պարզվել, որ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պատճառով: Կարո՞ղ է պարզվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստերի ճնշման ներքո նրան ստիպել է խոստովանել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու փաստը», – գրել էր Հրաչյա Հակոբյանը, ընդգծելով, թե համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ օտարերկրյա գործակալներին բռնում և դատում են, երբ ուզում են հավաքագրող երկրի հետ հարաբերություն փչացնել: Իսկ եթե ոչ, գործակալին չեզոքացնում են, որ նա ուղղակի չկարողանա գործել:
Հայաստանում գործակալներին բացահայտում է Ազգային Անվտանգության ծառայությունը, ուստի մենք գրավոր հարցում էինք ուղարկել ԱԱԾ՝ պարզելու համար, թե ի՞նչ տեղեկություններ ունեն Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին և որքանո՞վ են իրական Հրաչյա Հակոբյանի ակնարկները։
ԱԱԾ-ից մեր հարցմանն ի պատասխան ասել են, որ իրենք Արթուր Վանեցյանի հրաժարականի պատճառների մասին տեղեկություններ չունեն։
Ըստ էության ԱԱԾ-ն իր պաշտոնական պատասխանում հերքում է Հրաչյա Հակոբյանին, քանի որ չէր կարող Արթուր Վանեցյանի գործակալ լինելու մասին տեղեկություն լիներ, որին չտիրապետեր ԱԱԾ-ն։
Կարող ենք փաստել, որ Հրաչյա Հակոբյանը ստել է և հնչեցրած հարցի նպատակը եղել է հանրությանը մոլորեցնել ու թիրախավորել Արթուր Վանեցյանին»։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...