Առաջիկայում կլինեն նոր պաշտոնանկություններ
«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերին ականատես եղանք, թե ինչպես են ՀՀ ուժային բլոկում լուրջ վերադասավորումներ տեղի ունենում. իրար հետեւից աշխատանքից ազատվեցին ԱԱԾ պետը, ոստիկանապետը, ինչպես նաեւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։ Դրան նախորդել էր նաեւ ՊԵԿ նախագահի հրաժարականը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, տեղի ունեցածը դեռեւս սկզբնախաղն է, քանի որ առաջիկայում փոփոխությունների նոր ալիք է սպասվում։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը մտադիր է կադրային զտում կատարել երկու ասպեկտով. նախ՝ հնարավորինս ազատվել բոլոր հին կադրերից, որոնք ներառված են պետական համակարգում, երկրորդ՝ փոխել նաեւ իր հետ «քայլած» այն պաշտոնյաներին, որոնք արդեն իր վստահությունը չեն վայելում։ Իսկ այդպիսիք քիչ չեն:
Ընդ որում, իրենց զբաղեցրած պաշտոններին հրաժեշտ կտան թե՛ բարձրաստիճան ու բավականին առանցքային պաշտոններ զբաղեցնող գործիչներ, թե՛, այսպես կոչված, երկրորդ էշելոնում գտնվողներ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...