Այսօրվանից դադարեցնում եմ գործունեությունս «Հանրապետություն» կուսակցությունում․ Թեհմինա Վարդանյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառել է, որ դադարեցնում է գործունեությունը «Հանրապետություն» կուսակցությունում։ Թեհմինա Վարդանյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Այսօրվանից դադարեցնում եմ գործունեությունս «Հանրապետություն» կուսակցությունում
Այն, ինչ ունի սկիզբ՝ ունի նաև ավարտ:
Կուսակցական գործունեությունս ինձ տվել է մեծ փորձ, քաղաքական հստակ դիրքորոշում՝ պայքարել հանուն արդարության և սկզբունքների: Շնորհակալ եմ:
Ցանկացած հարաբերության մեջ գլխավորն ազնվությունն ու անկեղծություն է: Ցավոք, գտնում եմ, որ կուսակցական գործունեությանս այս փուլում ես ինձ սպառել եմ: Որոշել եմ դադարեցնել գործունեությունս «Հանրապետություն» կուսակցության կազմում և ճանապարհս շարունակել որպես անկախ քաղաքական գործիչ: Այսպես, միանշանակ, ազնիվ է:
Անտեսել սա՝ կնշանակի դավաճանել ինքս ինձ ու իմ արժեքները:
Ես գնում եմ առաջ, թերթում եմ կյանքիս կարևորագույն, բայց այլևս հին էջն ու բացում նոր քաղաքական էջ: Գործունեությամբս փորձելու եմ վերահաստատել՝ իմ նոր ու անկախ ուղին արդարացված է:
Շարունակելու եմ աշխատանքս Երևանի ավագանու կազմում և, ինչպես միշտ, աշխատելու եմ հանուն Երևանի ու երևանցու:
Գործընկերներիս մաղթում եմ արդյունավետ ու անաչառ աշխատանք»:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...