«Թքած ունեմ պարետի էլ, մարետի էլ որոշման վրա». բերման ենթարկված Պավլիկ Մանուկյանին ազատ են արձակել
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակից դիմակ չկրելու համար բերման ենթարկված ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանին ազատ են արձակել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկը:
«Դիմակահանդեսին չմասնակցելու համար են ինձ բերման ենթարկել: Ես դիմակ ընդհանրապես չեմ կրել եւ չեմ կրելու, թքած ունեմ պարետի էլ, մարետի էլ որոշման վրա»,-ասաց նա:
Մանուկյանը հավելեց, որ Ոստիկանությունում վարչական արձանագրություն են կազմել եւ միայն դրանից հետո բաց են թողել իրեն:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի հարակից այգուց բերման է ենթարկել՝ դիմակը չկրելու պատճառով։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, «Սասնա ծռերի» գործով դատական նիստին հայտնեց նիստը նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը։
«Պավել Մանուկյանը դատարանի շենքից դուրս գալով եւ հարակից այգում քայլելու ընթացքում դիմակ չկրելու պատճառով արժանացել է ծառայություն իրականացնող ոստիկանների դիտողությանը։ Նա չի կատարել ոստիկանների պահանջը եւ բերման է ենթարկվել Ոստիկանության բաժին»,- հայտնեց դատավորը։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...