Մանվել Գրիգորյանի նկատմամբ կիրառվում է տոտալ խոշտանգում
Սկզբից, երբ Մանվել Գրիգորյանը հիվանդանոցում էր, ու համաձայն բժշկական էպիկրիզների մաթեմատիկական պրոգրեսիայով գնում էր հիվանդությունների ավելացում եւ վատթարացում, առողջապահության նախարարը առիթը բաց չէր թողնում հայտարարելու, որ հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում, իր ամենօրյա հսկողության տակ է: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը:
Նրա տարածած հայտարարությունում նաեւ ասվում է.
«Երբ հիվանդի կյանքին ռեալ սկսեց վտանգ սպառնալ եւ պայմանավորված հիվանդությունների աճով՝ ընդամենը հիվանդությունները կոնսերվացրեցին եւ դադարեցրեցին բուժումը եւ անհրաժեշտություն առաջացավ հիվանդին տեղափոխել արտերկիր, առողջապահության նախարարն իր աշխատակազմի միջոցով մի դեպքում տեղեկացրեց, որ ինքը գործ չունի, քանի որ դատարանում է գործը, կարծես Հիպոկրատի երդումը ոչ թե ինքն էր տվել, այլ՝ դատարանը, հետո էլ գրավոր տեղեկացրեց, որ Արդարադատության նախարարությունը պետք է զբաղվի դրանով, իսկ հետո, երբ ստացավ այդ նախարարությունից պատասխան, որ արդարադատության նախարարությունը չի կարող զբաղվել նմանատիպ հարցերով, քանի որ անձը չի գտնվում կալանքի տակ, եւ, իրավամբ, առողջապահաության գործառույթներ կրողը ինքն է, անցավ ընդհատակ եւ չի պատասխանում ոչ մի գրության:
Հարգելի պարոն նախարար
Պայմանավորված հիվանդի անձով, Դուք մատնել եք Ձեզ անգործության: Բարի եղեք հանրությանը պատասխանել.
Ձեզ առաջարկվել է հիվանդի վերջին էպիկրիզի հիման վրա տալ մասնագիտական կարծիք, որոշում՝ հիվանդին տեղափոխելու արտերկիր հետագա հետազոտումն ու բուժումն անցկացնելու համար, քանի որ ըստ բուժող բժշկի, Հայաստանում այն իրականացնելն այլեւս հնարավոր չէ, որին ոչ դրական, ոչ բացասական պատասխան չեք տվել:
09.06.2020 թվականին Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, գիտակցության կորստով, սրտի զարկերակի կտրուկ նվազմամբ, մարմնի ջերմաստիճանի անկմամբ մինչեւ երեսուներկու աստիճան, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք:
Հայտարարարում եմ, որ բացի օր-օրի վատթարացող հիվանդությունները կոնսերվացնելուց, առողջությունը վերականգնելու հետ կապված այլ բուժում հիվանդը չի ստանում, քանի որ ըստ բուժող բժշկի Հայաստանում այլեւս հնարավոր չէ իրականացնել բուժում: Գրիգորյանի նկատմամբ իրականացվում է տոտալ խոշտանգում՝ հանրության եւ երկրի բարձրագույն իշխանության աչքի առաջ»:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...