Սա քաղաքական այլասերության ու ժողովրդավարության տառի ու ոգու տապալման դրսևորում է․ Ստեփան Դանիելյանը՝ Հրաչյա Հակոբյանին
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի դիտարկմանն առ այն, որ կառավարության հրաժարական պահանջելը ժողովրդին մեջքից հարվածել է։ Նա մասնավորապես նշել է, որ դա քաղաքական այլասերության ու ժողովրդավարության տառի ու ոգու տապալման դրսևորում է։ Գրառումը՝ ստորև․
«Կառավարության հրաժարականը կարող է ցանկացած ոք պահանջել, այդ թվում նաև քաղաքական կուսակցությունները: Դա քաղաքական գործունեության բնականոն դրսևորում է: Պահանջը կարող է իրականացվել, կարող է չիրականացվել, դրա շուրջը կարող են դեբատներ տեղի ունենալ, ներկայացնել հիմնավորումներ, կամ` չներկայացնել:
Նորից եմ կրկնում, դա բնականոն քաղաքական գործունեություն է:
Փաշինյանի ընտանիքի անդամներից մեկն, ով այդ պատճառով նշանակվել է ԱԺ պատգամավոր, ասում է, որ կառավարության հրաժարական պահանջելը նշանակում է ժողովրդին մեջքից հարվածել: Հասկանում եք, թե ուր ենք հասել ....:
Փաստորեն ով քննադատի կառավարությանը, կամ պահանջի դրա հրաժարականը, ժողովրդի թշնամի է:
Նույնիսկ Վենեսուելայի Մադուրոն,Սիրիայի Ասադը և մյուս լավ տղաները նման արտահայտություն իրենց թույլ չեն տվել: Սա քաղաքական այլասերության ու ժողովրդավարության տառի ու ոգու տապալման դրսևորում է: Սա այն դեպքերից է, երբ երկրի ռեսուրսների նվազ լինելը դրական դեր է կատարում, թույլ չի տալիս բռնատիրություն հաստատել:
Բայց դա մի կողմ, շատերը նման ցանկություն կունենան` նախկին, թե ներկա, խնդիրն այն է, որ ժողովրդավարության բազմաթիվ «սպառողներ» նման մտքերին ըմբռնումով են վերաբերվում: Դա արդեն․․․»։
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե կառավարության կազմը 100 տոկոսով պետք է փոխվի, և պատգամավոր Արման Աբովյանի պնդմանը, թե պետք է հեռանա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշել է, որ դա համարում է ոչ միայն կառավարությանը, այլև ժողովրդին թիկունքից հարվածել:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...