Այո, ամբողջ կառավարությունը պետք է փոխվի. Արման Աբովյանը հայտնեց ակտիվ հանդիպումների մասին
Ես հստակ գործիքակազմ չեմ նշի, սակայն կարող եմ ասել, որ հարկ եղած դեպքում մեր կողմից որևէ գործիք չի անտեսվելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արման Աբովյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են պատրաստվում հասցնել կառավարության կազմի փոփոխությանը. «Մենք ակտիվ կոնսուլտիացիա, հանդիպումներ ենք անցկացնում քաղաքական ուժերի հասարակական կազմակեպությունների հետ, մարդկանց հետ, ովքեր մտահոգված են»:
Ինչ վերաբերում է կոնկրետ Արթուր Վանեցյանի հետ հանդիպմանը, ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ տեղեկություններ չունի այդ մասով, սակայն չի էլ ցանկանում սևեռվել անունների վրա:
Աբովյանի կարծիքով, իշխանություններն այն եռանդով, որով լծվել են իրենց դեմ պայքարին, պետք է պայքարեն կորոնավիրուսի դեմ:
Հարցին՝ պահանջում են արդյո՞ք իրենք կոնկրետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Աբովյանը պատասխանեց, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կարողացել դիմակայել իրավիճակներին. «Այո, ամբողջ կառավարությունը պետք է փոխվի»:
Աբովյանը խոսեց նաև Ծառուկյանի վերաբերյալ գործի նյութերի տարածման մասին՝ հայտարարելով, որ դա լկտի պահվածք է, կան բարոյական գծեր, որոնք պետք չէ անցնել: Միևնույն ժամանակ նա հիշեցրեց, որ Ծառուկյանն ավելի ուշ արդարացվել է:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...