Որքա՞ն գումար են ծախսել ՀՀ նախագահի, խորհրդարանի եւ վարչապետի ապարատները 2019 թվականին
Իսկզբանե 2019-ին ՀՀ նախագահի աշխատակազմի կարիքների համար պետբյուջեից 1 միլիարդ 145 միլիոն դրամ էր հատկացվել: Այս մասին հունիսի 9-ին ՀՀ Ազգային ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Ընդ որում, ըստ նրա, տարվա ընթացքում ճշգրտումներ են կատարվել, եւ այդ գումարն ավելացել է 350 միլիոն դրամով: Բայց, ի վերջո, 2019-ին նախագահի աշխատակազմը 248 միլիոն դրամով ավելի քիչ գումար է ստացել, քան 2018-ին (15 տոկոսով պակաս): «Փաստացի 1 միլիարդ 452 միլիոն դրամ է օգտագործվել կամ՝ ճշգրտված ցուցանիշի 96 տոկոսը»,- նշեց նախարարը:
2019 թվականին Հայաստանի Ազգային ժողովի կարիքների համար պետբյուջեից շուրջ 5 միլիարդ 254 միլիոն դրամ է հատկացվել: Տարվա ընթացքում այս ցուցանիշը նույնպես ճշգրտվել եւ ավելացել է՝ հասնելով 6 միլիարդ 231 միլիոն դրամի: Փաստացի իրացվել է 5 միլիարդ 821 միլիոն դրամ կամ ընդհանուր գումարի 93.4 տոկոսը: Ֆինանսների նախարարը նշեց, որ ՀՀ Ազգային ժողովին 29 տոկոսով ավել է գումար տրամադրվել, քան 2018 թվականին:
Ընդ որում, ՀՀ վարչապետի ապարատի կարիքների համար 2019 թվականին իսկզբանե 17.3 միլիարդ դրամ էր հատկացվել: Տարվա ընթացքում այդ ցուցանիշը ճշգրտվել եւ աճել էր մինեւ 18.9 մլրդ դրամ: Իսկ փաստացի, ըստ նրա, օգտագործվել է 14.5 միլիարդ դրամ:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...