ՄԻՊ-ը դիմել է Սահմանադրական դատարան
ՄԻՊ-ին ուղղված բողոքները հունիսի դրությամբ ավելի շատ են, քան նախորդ ամբողջ տարին: Եթե անցած տարի ունեինք 13140 բողոք, հիմ արդեն ունեն 13300: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Դիտարկմանը, որ սովորաբար բողոքները հիմնականում դատական եւ իրավապահ համակարգից են, այս առումով որեւէ բան փոխվե՞լ է, թաթոյանը պատասխանեց. «Ամեն տարի փոփոխվում է, օրինակ, 2018-ին ամենաշատ բողոքները եղել են ոստիկանությունից՝ պայմանավորված հավաքներով: Այս տարի կանխատեսում եմ, որ ավելի շատ բողոքներ լինելու են առողջապահական համակարգի, կրթության համակարգի հետ կապված, պարետատան հետ կապված:
Դատական համակարգից բողոքները կարծեք թե ստաբիլ դիրքերում են: Բարձր է, իհարկե: Հիմա օրինակ բողոքների մեծ մասը վերաբերում է գործերի ձգձգմանը, դատական նիստերը ժամանակին չնշանակելուն, մարդիկ հայտնվում են դատական քաշքշուկների մեջ:
Այս առումով լուծումների համար ես դիմել եմ ՍԴ՝ վիճարկելով այն պրակտիկան, օրենսդրությունը, երբ կարող է օրինակ ողջամիտ ժամկետը խախտելով, տարիներով ձգձգվել, որի հետեւանքով մարդը տուժում է եւ ոչ մի հատուցում չի ստանում դրա համար: Պատկերացրեք, մարդուն աշխատանքից ազատել են, դիմում է դատարան, դա տեւում է շատ երկար: Մանավանդ, գործատուն էլ կարող է բողոքարկել վերաքննիչ դատարան: Դրա համար մարդիկ շատ դեպքերում չեն էլ դիմում դատարան»:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...