Դպրոց չհաճախող երեխաներին կբացահայտեն ու կուղարկեն կրթվելու
«Հայաստանի Հանրապետությունը» գրում է․ «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին կբացահայտեն ու կուղարկեն կրթություն ստանալու։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) մշակած համապատասխան որոշման նախագիծը դրված է քննարկման և մշակվել է՝ նկատի ունենալով 12-ամյա հանրակրթության պարտադիր պահանջը։ Ինչպես նաև այն, որ հանրակրթության մեջ երեխաների ընդգրկվածության ցուցանիշները հիմք են երկրի միջազգային տարբեր գնահատականների համար (մարդկային զարգացման համաթիվ, գլոբալ մրցունակության համաթիվ ևն)։
Եթե մենք չքննարկենք նույնիսկ այս ու այլ կարգեր, որոշումներ, ընթացակարգեր ու մեխանիզմներ, կարող ենք հաստատ ասել ամենակարևորը. մեր ազգի համար ամոթալի է, որ կարող է լինել դպրոց չհաճախող թեկուզ մեկ երեխա: Նույնիսկ գաղթի ճանապարհներին մեր երեխաներին ավազի վրա հայերեն տառերն ենք սովորեցրել: Հայոց դիցարանում դպրության և իմաստնության աստված ունենք՝ Տիրը: Մեր պատմության տարբեր ընթացքներում հաճախ ենք նյութական հարստության փոխարեն մատյաններ փրկել: Կրթության լույսը մեր արյան ու հոգու մեջ է…
Ի դեպ, խորհրդային տարիներին էլ այսպիսի մի կարգ կար․ դպրոցահասակ երեխայի տուն այցելում էր թաղային տեսուչը և ժամանակ տալիս ծնողին՝ երեխային դպրոց ուղարկելու։ Այն ժամանակ էլ բացատրությունն այն էր, որ խորհրդային երկրում ոչ մի երեխա չի կարող դպրոց չհաճախել։ Ի՞նչ են անելու մեզ մոտ և ի՞նչ կարգով»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...