Փաստահավաք խմբի իրական գործառույթը. իր վրա է վերցնելու «անցյալի հարցը»
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս հայտնի դարձավ, որ իշխանությունները նախատեսում են ստեղծել Փաստահավաք հանձնաժողով, որը պետք է զբաղվի, ինչպես հայտնի է դառնում պաշտոնական աղբյուրներից, 1991-ից մինչեւ 2018-ի մայիս տեղի ունեցած անօրինականությունների, մարդու իրավունքների խախտման, ունեզրկման եւ այլ դեպքերի ուսումնասիրությամբ:
Արդեն հայտնի է, որ հանձնաժողովը ձեւավորելու է խորհրդարանը, իսկ անդամներին ներկայացնելու են խմբակցությունները, կառավարությունը, ԲԴԽ-ն եւ մարդու իրավունքի պաշտպանը. ընդհանուր առմամբ հանձնաժողովն ունենալու է 9 անդամ։
Մասնագետների ու փորձագիտական սեկտորի կարծիքներն ուսումնասիրելուց ակնհայտ է դառնում, որ հանձնաժողովի ուսումնասիրած տվյալներն էլ հենց հիմք են դառնալու առաջիկայում պլանավորած անցումային արդարադատություն անցկացնելու գործընթացի համար, որի գաղափարից իշխանությունը չի հրաժարվել։
Թերթի տեղեկություններով, իրականում հանձնաժողովը ստեղծվում է այն բանի համար, որ իր վրա վերցնի «անցյալի հարցը», իսկ պետական կառավարման եւ հանրային ռեսուրսներն ազատի ավելորդ ծանրաբեռնվածությունից:
Մեր աղբյուրը փոխանցել է նաեւ, որ իշխանության ներսում այս հարցով հատուկ խումբ է ստեղծվել, որ «աշխատի» հանձնաժողովի հետ, թե առավել շատ ինչ հարցերի վրա ուշադրություն դարձնեն։ Ի դեպ, ուշագրավ է, որ այս հանձնաժողովին տրվելու են աննախադեպ իրավասություններ՝ նվազագույն պատասխանատվությամբ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...